Ռուսական ուժերը հարվածել են Սումիի մարզի երկու էլեկտրական ենթակայանների. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի Սումիի մարզում գտնվող երկու էլեկտրական ենթակայանների, որոնք ապահովում են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ կեսօրին ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել էներգետիկ օբյեկտներին, նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքներին, ինչպես նաև Ուկրաինա ռազմական բեռների տեղափոխման մեջ ներգրավված նավերին։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հարվածների հետևանքով խոցվել են 110 և 330 կՎ լարման երկու ենթակայաններ՝ Սումիի մարզի Շոստկա քաղաքում և Վորոնեժ բնակավայրում։ Նշվում է, որ դրանք ապահովել են անօդաչու թռչող սարքեր և դրանց բաղադրիչներ արտադրող ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև ռազմական գույքի պահեստավորման համար օգտագործվող լոգիստիկ կենտրոնների աշխատանքը։

Leave a comment