ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել երեխաների, նաև՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների…

ԱՄՆ պետքարտուղարը բացահայտ աջակցություն հայտնեց ՀՀ գործող իշխանությանը

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունն ընտրել է խիզախ ուղի, որը տանում է դեպի խաղաղություն Հարավային Կովկասում։ «ՀՀ վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ են հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Եվ մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին, այս խիզախությանը, ձեր նվիրվածությանը և պատրաստակամությանը երկրի ապագայի համար։ Մենք ուրախ ենք և հպարտ … Read more

«Ուժեղ Հայաստանը» Ալավերդիում է

«Ուժեղ Հայաստանը» Ալավերդիում է (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Նախաստորագրվեց «Թրամփի ուղի» շրջանակային համաձայնագիրը

Նախաստորագրվեց «Թրամփի ուղի» շրջանակային համաձայնագիրը Երևանում նախաստորագրվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Mango-ի հիմնադրի որդին դատարանի գործընթացի ֆոնին լքել է ընկերության ղեկավար պաշտոնը

Իսպանական հագուստ արտադրող Mango ընկերության հիմնադիր Իսակ Անդիկի որդին՝ Ջոնաթան Անդիկը, հայտարարել է ընկերության փոխնախագահի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Որպես պատճառ նշվում է դատական պաշտպանության վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը, հայտնում է EFE գործակալությունը։ Ինչպես նշվում է, ընկերության աշխատակիցներին ուղղված իր ուղերձում Ջոնաթան Անդիկը նշել է, որ իր հոր մահվան գործով դատական գործընթացի շրջանակում պաշտպանության հետ կապված պահանջները … Read more

Ճապոնիան խոշորագույն վարկատուների ցանկում իջել է երրորդ հորիզոնական

Ճապոնիան արդեն երկրորդ տարին անընդմեջ զիջում է դիրքերը աշխարհի խոշորագույն վարկատու երկրների վարկանիշային աղյուսակում։ Երկիրն իջել է երրորդ հորիզոնական՝ տեղը զիջելով Չինաստանին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Ճապոնիայի ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ երկրի զուտ արտաքին ակտիվները կազմել են 3,5 տրիլիոն դոլար։ Նույն ժամանակահատվածում Չինաստանի համապատասխան ակտիվները գնահատվել են … Read more

Մոսկվան միշտ գործել է հայ ժողովրդի շահերից ելնելով․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար համագործակցությունը զարգացնելու նպատակ ունի․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Մենք հանձնառու ենք տնտեսական և հումանիտար զարգացմանը, և մենք հանձնառու ենք տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները փոխադարձ հարգանքի հիման վրա լուծելուն», – նշել է ԱԳՆ խոսնակը։ Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն խոսքերով էր անհանգստանում Հայաստանի ապագայի համար, … Read more