ԱՄՆ պետքարտուղարը բացահայտ աջակցություն հայտնեց ՀՀ գործող իշխանությանը

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունն ընտրել է խիզախ ուղի, որը տանում է դեպի խաղաղություն Հարավային Կովկասում։

«ՀՀ վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ են հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Եվ մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին, այս խիզախությանը, ձեր նվիրվածությանը և պատրաստակամությանը երկրի ապագայի համար։ Մենք ուրախ ենք և հպարտ ենք, որ մասնիկն ենք այս ամենի և պատրաստ ենք միասին ավելին անել»,–Արարատ Միրզոյանի հետ փաստաթղթերի ստորագրումից հետո ասաց Ռուբիոն։

Leave a comment