Մոսկվան միշտ գործել է հայ ժողովրդի շահերից ելնելով․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար համագործակցությունը զարգացնելու նպատակ ունի․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք հանձնառու ենք տնտեսական և հումանիտար զարգացմանը, և մենք հանձնառու ենք տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները փոխադարձ հարգանքի հիման վրա լուծելուն», – նշել է ԱԳՆ խոսնակը։

Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն խոսքերով էր անհանգստանում Հայաստանի ապագայի համար, այլև կառուցում էր համակարգային քաղաքականություն, որն ուղղված էր պետության զարգացմանը։ Նա ընդգծել է, որ «Մոսկվան միշտ գործել է հայ ժողովրդի շահերից ելնելով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment