Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը վերականգնվում է
Հովհաննես Այվազովսկու հռչակավոր «Իններորդ ալիք» կտավն առաջին անգամ կուղարկվի համալիր գիտական վերականգնման։ Այս մասին հայտնել է Ռուսական թանգարանի մամուլի ծառայությունը։ Այս առիթով մայիսի 26-ին թանգարանի Բենուայի մասնաշենքում տեղի է ունենում վերականգնողական խորհրդի նիստը։ Մինչ այժմ կտավի նկատմամբ իրականացվել են միայն տեղային կոնսերվացման աշխատանքներ՝ ներկաշերտի ամրացում, թեթև երանգավորում և կանխարգելիչ միջոցառումներ։ Սակայն մասնագետների բազմամյա դիտարկումները ցույց … Read more