Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում կանցկացվի երեխաների մասնակցությամբ դպրոցական ավագանու նիստ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է երեխաների մասնակցությամբ դպրոցական ավագանու նիստ։ Քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է․ 

«Սիրելի՛ փոքրիկ երևանցիներ,

Երևանի քաղաքապետարանը, կարևորելով երեխաների մասնակցությունն ու ձայնի լսելիությունը քաղաքային կյանքի զարգացման և որոշումների կայացման գործընթացում, այս տարի ևս կազմակերպում է երեխաների մասնակցությամբ դպրոցական ավագանու նիստը։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սահմանված ժամկետում արդեն հավաքագրվել և գնահատվել են Երևանում առկա խնդիրների, մարտահրավերների և դրանց լուծումների վերաբերյալ ձեր գաղափարներն ու առաջարկությունները ներկայացնող զեկույցները։

Շնորհակալ ենք ձեր ակտիվության, պատասխանատու վերաբերմունքի և ստեղծարար մտածողության համար։

Ձեր առաջարկներն ու տեսլականը կարևոր դեր ունեն ավելի հարմարավետ, ներառական և ժամանակակից քաղաք ձևավորելու գործում։

Կհանդիպենք հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանում՝ միասին քննարկելու ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները»։

Leave a comment