Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրում պոկել են ոսկեգույն տառերը

Այս գիշեր վանդալիզմի դեպք է գրանցվել Գյումրիում. անհայտ անձը կամ անձինք քաղաքի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկել են հերոս–քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից։ Կոմունալ ծառայության աշխատակիցները տառերը առավոտյան հայտնաբերել են աղբամանում։ Գրությունները պոկելու հետևանքով քարերի վրա մեծ անցքեր և վնասվածքներ են գոյացել։ Այժմ փորձում են տառերը հաջորդականությամբ դասավորել և … Read more

Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Dodge» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության … Read more

Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ը

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։Ժամը 19։30-ի սահմաններում Այրում վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 61-ամյա Ռոբերտ Դալլաքյանի վարած բեռնատար գնացքն ու 25-ամյա Վահե Խաչիկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ի ուղևորը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ … Read more

Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն 10.06.2026 | 23:17 Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զաիդին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով։ Իր ուղերձում վարչապետ Ալ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ, որը կնպաստի երկու կողմերի առաջընթացին և բարգավաճմանը: Իրաքի վարչապետն ընդգծել է մարտահրավերներին համատեղ դիմակայելու և տնտեսական ու … Read more

Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News Այսօր Պաղպաղակի համաշխարհային օրն է և առաջարկում ենք, այդ համեղ քաղցրավենիքը գնելուց առաջ, ծանոթանալ մի քանի սկզբունքների: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Եվ այսպես. ինչպե՞ս ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ։Նախ պետք է իմանալ, որ գոյություն ունեն պաղպաղակի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են օգտագործվող կաթնայուղի զանգվածային մասի տոկոսային հարաբերակցությամբ։ Առանձնացվում են … Read more

Ընդդիմության մանդատը Նիկոլի դեմ պայքարին վնաս չէ. Շարմազանով

«Մենք դեռեւս ապրիլի 4-ին մեր կուսակցության համագումարում ասել էինք՝ ընտրություններն արդեն կեղծվում են…իշխող ուժը կիրառել է անհամաչափ, տեսանելի ու անտեսանելի ճնշումներ իր քաղաքական հակառակորդների վրա, եղել է վարչական ռեսուրսի կոպիտ կիրառում: Դա նաեւ ընդգծել են եվրոպացի դիտորդները: Եղել է անհամաչափ աջակցություն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը Արեւմուտքից, արտաքին աջակցություն եւ կալանավորումներ, մինչեւ դատական որոշումները հանձնարարականներ դատական իշխանությանը … Read more