ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու տեղամասերի քվեարկության արդյունքները

Նյութերն ուղարկվել են դատախազություն ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԸՀ-ն հունիսի 11-ի արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Ինչպես հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, որոշումներն ընդունվել են քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում արձանագրված խախտումների քննարկման արդյունքում։ Նյութերն ուղարկվել … Read more

Չալաբյան․ ԿԸՀ-ն պարտավոր է անվավեր հայտարարված տեղամասերում նոր քվեարկություն անցկացնել

Ինչպես գիտեք երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկեց ընտրությունների արդյունքները 10/51 և 35/65 ընտրական տեղամասերում. դրանում թերևս որևէ արտառոց բան չէր լինի, հաշվի առնելով որ այդ ընտրական տեղամասերում զանգվածային խախտումներ էին իսկապես եղել, եթե դրա արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չկորցներ ընտրողների 213 քվե, այն պայմաններում երբ նրան ընդամենը ընտրություններում նախնական արդյունքների հաշվարկով չէր բավարարում 50 քվե … Read more

Մարտերի ժամանակ ծանր վիրավորումների պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձինք կարող են

Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին հնարավորություն է տրվում դիմել պայմանագրային ծառայության ներգրավվելու համար։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Պաշտպանության նախարարությունում բարեփոխումները շարունակվում են։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ ընտրական թոհուբոհի ընթացքում մենք մի կարևոր որոշում ենք ընդունել, որը կարող է մեծ … Read more

ԲԿՀ-ն կոչ է անում քաղաքացիներին հավաքվել ԿԸՀ-ի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը գրում է․  «Սիրելի հայրենակիցնե՛ր, այսօր ժամը 13:00-ին կոչ ենք անում մեր բոլոր մտահոգ քաղաքացիներին, ԲՀԿ-ի համակիրներին հավաքվել ԿԸՀ մոտ՝ իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ։ Մեր քաղաքացիներից խլում են իրենց ազատ կամարտահայտման իրավունքը և ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա»։

Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 12-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունիսի 12-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 367 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 370 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 425 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 429,5 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,88 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,98 դրամ փոխարժեքով։

Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց․ Սեյրան Օհանյանը չէր ներկայացել դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News Հակակոռուպցիոն դատարանում այսօր` հունիսի 12-ին, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ կայացավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Նիստին ներկա չէր գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Դատարանը նրա բացակայությունը անհարգելի ճանաչեց, քանի որ ոչ պատշաճ բժշկական տեղեկանք էր ներկայացրել, առանց եզրակացության և հիմնավորման: Դատարանը որոշում կայացրեց հաջորդ նիստին Սեյրան … Read more