Նյութերն ուղարկվել են դատախազություն
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԸՀ-ն հունիսի 11-ի արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։
Ինչպես հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, որոշումներն ընդունվել են քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում արձանագրված խախտումների քննարկման արդյունքում։
Նյութերն ուղարկվել են դատախազություն։