ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ

Իսրայելը Միացյալ Նահանգներից պարզաբանումներ է խնդրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների վերաբերյալ, սակայն մերժում է…

Ազգային ժողովն ընդունեց 2025-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և մի շարք այլ նախագծեր

Ազգային ժողովն ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկված մի շարք նախագծեր, այդ թվում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Վերջինս ընդունվեց 57 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Առաջին ընթերցմամբ ընդունվեց վարորդական իրավունքից զրկված անձանց՝ վարորդականը վերականգնելու կարգը փոխելու նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է, որ զրկման ժամանակահատվածն անցնելուց հետո անձը … Read more

Ընտրական օրացույց. 10 օր անց.

Քաղաքականություն Ընտրական օրացույց. 10 օր անց. (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Ընտրություններից 10 օր անց ներկայացնում ենք «Ա1+»-ի արխիվային տեսանյութը՝ հիշեցնելով, թե ինչպես են տարիներ առաջ զարգացել հետընտրական գործընթացները, ինչ քաղաքական իրադարձություններ ու զարգացումներ են հաջորդել քվեարկությանը։

Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար․ մի շարք բնակավայրերում գազ չկա

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հունիսի 17-ին ժամը 09:45-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Հոռոմ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Գետափ, Սպանդարյան, Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի գազասպառողների և … Read more

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 17/06/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները հունիսի 17-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.58%-ով և կազմել 24,224,782.60 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.62%-ով և կազմել 65,790.67 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.64%-ով և կազմել 1,793.71 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.0272639 (+2.28%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է … Read more

Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք»․ Դևլեթ Բահչելի

«Թրամփի ուղին այժմ պետք է անվանվի «Թուրանի միջանցք»։ Թուրանի միջանցքը կբացվի»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելին, որը նախագահ Էրդողանի և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հիմնական դաշնակիցն է։ Аgos.com.tr-ի հաղորդմամբ, նա իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում TRIPP-ը վերանվանել է «Թուրանի միջանցք» (Turan Corridor)՝ ընդգծելով դրա ռազմավարական … Read more

Ուզում եմ մինչև վերջ ազնիվ լինել. Բացառիկ զրույց. հայտնի իրավապաշտպանը փակագծեր է բացում

«Իրավունքը» բացառիկ զրույց է վարել հայտնի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով նախադեպային վճիռների հասած իրավապաշտպան ԼԵՎՈՆ Բ

Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»

Հայաստանից սննդամթերքի մատակարարման բազմաթիվ արգելքները, որոնք սահմանվել են վերջին ամսում, կապված չեն քաղաքականության հետ. հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը: Նրա գնահատմամբ՝ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների միաժամանակյա վատթարացումը ոչ ավելին է, քան զուտ պատահականություն։ «Մենք ձեռնարկությունների հետ աշխատանքի բազմամյա պատմություն ունենք, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ»,- ասել է նա։ Որպես … Read more

Ռոսսելխոզնադզորից հայտարարել են՝ ՀՀ–ից սննդամթերքի սահմանափակումները քաղաքական պատճառներով չեն

10:46 – 17/հունիսի/2026 Հայաստանից Ռուսաստան որոշ սննդամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները կապված են բացառապես հայտնաբերված խախտումների հետ և քաղաքական պատճառներ չունեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսական վերահսկողության ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ «Ես չեմ տեսել որևէ նախագահի, որը չասի, թե սահմանափակումները քաղաքականացված են։ Բայց այս դեպքում խոսքն այլ բանի … Read more