Ռոսսելխոզնադզորից հայտարարել են՝ ՀՀ–ից սննդամթերքի սահմանափակումները քաղաքական պատճառներով չեն





Հայաստանից Ռուսաստան որոշ սննդամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները կապված են բացառապես հայտնաբերված խախտումների հետ և քաղաքական պատճառներ չունեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսական վերահսկողության ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Ես չեմ տեսել որևէ նախագահի, որը չասի, թե սահմանափակումները քաղաքականացված են։ Բայց այս դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք տարիների ընթացքում աշխատել ենք այդ ձեռնարկությունների հետ, ունենք լաբորատոր փորձաքննությունների արդյունքներ, մատակարարումների վերաբերյալ տվյալներ և արձանագրված խախտումներ», — ասել է նա «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։

Դանկվերտի խոսքով՝ հիմնական խնդիրը արտադրողների կողմից որակի վերահսկողության արդյունավետ համակարգի բացակայությունն է։ Արտադրության և արտահանման փուլերի միջև գրեթե չկա ներքին վերահսկողություն և համակարգված համագործակցություն։

«Օրինակ՝ հազարավոր կապ կանաչի հավաքվում է մեկ մեքենայի մեջ, իսկ հետո վերահսկող մարմինները պետք է ստուգեն այդ հսկայական քանակի արտադրանքը։ Ֆիզիկապես դա անհնար է», — նշել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը։




դիտվել է 50 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը


Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը


Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը


Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

Leave a comment