Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք»․ Դևլեթ Բահչելի

«Թրամփի ուղին այժմ պետք է անվանվի «Թուրանի միջանցք»։ Թուրանի միջանցքը կբացվի»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելին, որը նախագահ Էրդողանի և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հիմնական դաշնակիցն է։

Аgos.com.tr-ի հաղորդմամբ, նա իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում TRIPP-ը վերանվանել է «Թուրանի միջանցք» (Turan Corridor)՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը թյուրքական աշխարհի միավորման գործում։

«Մենք այն անվանում էինք Զանգեզուր, բայց հիմա եկեք այն անվանենք իր իսկական անունով։ Այս երթուղին Թուրանի միջանցքն է։ Թուրանի միջանցքը ապագայի պատմական և մշակութային դարպասն է, որը տարածվում է Կարսից մինչև Թուրքեստանի տափաստաններ:

Եթե ​​Երևանը խելամտություն ցուցաբերի և անկեղծորեն միանա տարածաշրջանային համագործակցության ձևաչափին, Թուրանի միջանցքը կարող է դառնալ ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի դարպաս, այլև Հայաստանի տնտեսական մեկուսացումից դուրս գալու ելք։ Հակառակ դեպքում՝ Հայաստանը կկառչի անցյալում կորսված երազանքներից և բաց կթողնի ապագայի հնարավորությունները»,- ասել է թուրք ազգայնականների առաջնորդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment