Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ադրբեջանական մտահոգությունները մեղմելու համար ռեպրեսիվ ապարատն են գործի դնում. Աբրահամյան

Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ադրբեջանական մտահոգությունները մեղմելու համար ռեպրեսիվ ապարատն են գործի դնում. Աբրահամյան

Կներդրվի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ավելի ճկուն համակարգ

Ազգային ժողովի հունիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի ներկայացմամբ՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ներդնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ավելի ճկուն համակարգ՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։ Մասնավորապես, նախատեսվում է «Բնության պահպանության միջազգային միության» … Read more

Սևանա լճի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր Դատախազության միջնորդագրերի հիման վրա Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 162 շենք-շինություն։ Դատախազությունը նշում է, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվում են, իսկ ապամոնտաժվող կառույցներն այլ նպատակով փոխանցելու առաջարկները իրավական հիմք չունեն, քանի որ դրանք գտնվում են ջրածածկման ենթակա … Read more

1991-2018 թթ. ՀՀ իշխանությունները որևէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News 1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Քպ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում, թե իբր նախկին իշխանությունները կամ հիմնական ընդդիմադիր ուժերը չեն բավարարվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքով։ Սա բացահայտ սուտ է։ 1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեւէ տարածքային պահանջ որեւէ … Read more

Պարտություն, որ խոստովանում է Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, թե ջախջախելու է Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, իսկ ովքեր դեմ են՝ թող հեղափոխություն անեն: Ծանոթ խոսքեր են: Նույն Նիկոլ Փաշինյանը Արցախի հայաթափումից հետո հայտարարում էր, որ գիտակցված գնացել է զոհաբերության, իսկ ով դեմ է՝ թող հեղափոխություն անի: Հետո հայտարարեց, որ, եթե չի եղել հեղափոխություն, ուրեմն հանրությունը կողմ … Read more