Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու սենատոր Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է սենատոր, Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Բլանկա Ռոդրիգեսի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններին, ինչպես նաև՝ Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին առչնվող մի շարք հարցերի:

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն. Դատախազության միջնորդագրերի հիման վրա ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն. Դատախազության միջնորդագրերի հիման վրա ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են

Սամվել Կարապետյան․ Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին։ Այս մասին խմբագիրներին տված իր հարցազրույցում ասել է ինքը՝ Սամվել Կարապետյանը։ «Քանի որ մենք այս սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը։ Շատ ընդդիմադիր ուժերի հետ չկարողացանք պայմանավորվել, դրա համար շատ կարևոր է … Read more

ԱԱ-2026․ Գանան հաղթանակ է կորզել, Ուզբեկստանը պարտվել է նորամուտի խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կայացել են K և L խմբերի երկրորդ հանդիպումները։ Աշխարհի առաջնությունների նորեկ Ուզբեկստանի հավաքականը 1։3 հաշվով պարտվել է կոլումբացիներին։ Գանայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Պանամային՝ հաղթանակ կորզելով վերջին վայրկյաններին։ Ավելի վաղ K և L խմբերում իրենց հանդիպումներն անցկացրել էին նաև Անգլիայի ու Պորտուգալիայի հավաքականները։ Անգլիացիները մեկնարկել էին … Read more

Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժածների պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հումանիտար հարցերին նվիրված նստաշրջանին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու հումանիտար գործողությունների արդյունավետության բարձրացմանն ու ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ Նա կարևորել է միջազգային հումանիտար իրավունքի և հումանիտար սկզբունքների լիակատար պահպանումը՝ … Read more

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի նույնիսկ այն հուշարձանները, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Համաձայն Google Earth-ի արբանյակային լուսանկարների համեմատական վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանությունները ոչնչացրել են ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում գտնվող՝ Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել էր 2012 թվականին։ Նույն ժամանակահատվածում հողին է հավասարեցվել նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների … Read more

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ լինեն: Այդ մասին հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցից հետո Türkıye թերթի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մեր նախագահ Թայիփ Էրդողանի հրահանգով ձեռնարկվել են բազմաթիվ կարևոր … Read more