Այսօր կայացավ երկու կարևոր իրադարձություն՝ կապված ՀՀ ավիացիոն ոլորտում մեր երկարաժամկետ տեսլականի հետ. Էդուարդ Սուքիասյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Այսօր կայացան երկու կարևոր իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապված են Հայաստանի ավիացիոն ոլորտում մեր երկարաժամկետ տեսլականի հետ։   «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ Airbus A321 օդանավի դիմավորման խորհրդանշական արարողությունը, որն ուղեկցվեց ավիացիոն գեղեցիկ շքերթով։ Օդանավային պարկի այս համալրումը, որի մասին արդեն առիթ ունեցել ենք հայտարարելու, ևս մեկ քայլ է Flyone Armenia-ի կարողությունների … Read more

Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները։ Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։ Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ»,- գրել է նա։