Չեխիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ վարչապետ, թույլ տվեք անձամբ իմ և Չեխիայի Հանրապետության անունից անկեղծորեն շնորհավորել ձեզ վերջին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունների արդյունքը հստակ վկայում է այն վստահության մասին, որը ձեր երկրի քաղաքացիները ունեն ձեր նկատմամբ։ Ես ջերմությամբ … Read more

Կալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը

Եվրամիությունը կքննարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը, երբ պայմանները թույլ տան, իսկ դա կապված է Իրանի միջուկային դոսիեի և նավարկության ազատության…

Դժգոհ ենք ոչ թե արդյունքից, այլ որ մեր երկրում դեռ այդքան ընտրակաշառքի հնարավորություն կա. Փաշինյան

Ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են, ճեպազրույցում հայտարարել է վարչապետը, հերքել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» օրենսդրական փոփոխություններով պատրաստվում է նոր ընտրության: Ընտրակաշառքի գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը Նիկոլ Փաշինյանը համարել է դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում: Պետության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին և կքննարկի հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների … Read more

Ո՞ւմ է ձեռնտու Իրան–ԱՄՆ համաձայնությունը. վերլուծաբանը` հուշագրի բովանդակության մասին

https://arm.sputniknews.ru/20260618/um-e-dzerntu-iranamn-hamadzajnutjuny-masnagety–hushagri-bvovandakutjan-masin-103629111.html Ո՞ւմ է ձեռնտու Իրան–ԱՄՆ համաձայնությունը. վերլուծաբանը` հուշագրի բովանդակության մասին Ո՞ւմ է ձեռնտու Իրան–ԱՄՆ համաձայնությունը. վերլուծաբանը` հուշագրի բովանդակության մասին Sputnik Արմենիա Արևելագետ, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չի բացառել, որ փաստաթղթի ամբողջական ստորագրմնան սցենարը կարող է նաև… 18.06.2026, Sputnik Արմենիա 2026-06-18T22:51+0400 2026-06-18T22:51+0400 2026-06-18T22:58+0400 իրանի իսլամական հանրապետություն ամն համաձայնագիր իսրայել հրադադար հորմուզի … Read more

Գերմանիան ՀՀ բանակին փոխանցել է 16 ձյունագնաց

Տեսանյութեր Պաշտոնական Գերմանիան ՀՀ բանակին փոխանցել է 16 ձյունագնաց (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Այցի շրջանակում դեսպան Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 … Read more

Թվում է՝ մենք առաջընթացի շեմին ենք, բայց հանկարծ Բեյրութում տեղի է ունենում հզոր պայթյnւն․ դա անընդունելի է․ Վենսը՝ Իսրայելի հարվшծների մասին

Թվում է՝ մենք առաջընթացի շեմին ենք, բայց հանկարծ Բեյրութում տեղի է ունենում հզոր պայթյnւն․ դա անընդունելի է․ Վենսը՝ Իսրայելի հարվшծների մասին Թվում է՝ մենք առաջընթացի շեմին ենք՝ համաձայնագրի հետ կապված, բայց հանկարծ Բեյրութում տեղի է ունենում հզոր պայթյուն, և զոհվում են բազմաթիվ մարդիկ, որոնք կապ չունեն «Հեզբոլլահ»-ի հետ։ Սա անընդունելի է, ասել է Վենսը՝ խոսելով … Read more

Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները

«Քիչ առաջ, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, երկար հանդիպում կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ն.Ս. Աֆրամ Բ. Պատրիարքին միջեւ։ Հանդիպման ընթացքին Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Գերպ. Տ. Պարոյր Ծ. Վրդ. Շէրնէզեան եւ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան. իսկ Պատրիարքին կողքին՝ Պուլոս Արք. Սաֆար, Տանիէլ Արք. Քուրիէ եւ … Read more

18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրшերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի

Երեկ՝ հունիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի տակ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ռուբեն Հ.-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Գրիգոր Ժ.-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած … Read more