Ո՞ւմ է ձեռնտու Իրան–ԱՄՆ համաձայնությունը. վերլուծաբանը` հուշագրի բովանդակության մասին

https://arm.sputniknews.ru/20260618/um-e-dzerntu-iranamn-hamadzajnutjuny-masnagety–hushagri-bvovandakutjan-masin-103629111.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103628641_210:0:1335:844_1920x0_80_0_0_d51fb1cdc839698e6e9ea3b12e840342.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, համաձայնագիր, իսրայել, հրադադար, հորմուզի նեղուց, արմեն պետրոսյան

իրանի իսլամական հանրապետություն, ամն, համաձայնագիր, իսրայել, հրադադար, հորմուզի նեղուց, արմեն պետրոսյան

Բաժանորդագրվել

Արևելագետ, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չի բացառել, որ փաստաթղթի ամբողջական ստորագրմնան սցենարը կարող է նաև հակառակ ուղղությամբ զարգանալ։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Համաձայնությունը Իրանի և ԱՄՆ–ի միջև կայացել է, որովհետև 2 կողմերին էլ դա ձեռնտու է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել արևելագետ, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Արմեն Պետրոսյանը` մեկնաբանելով Իրանի և ԱՄՆ–ի միջև փոխըմբռնման հուշագրի նախաստորագրումը։
Ինչպես հայտնի է, Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար կարգով հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում։ Հուշագիրը նաև ժամկետներ է սահմանում ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը վերացնելու և Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է հրաժարվել միջուկային զենք ստեղծելու մտադրությունից, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերն այս հարցով բանակցություններ կանցկացնեն 60 օրվա ընթացքում։ Թեհրանի համար վերջնական արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։ Հուշագիրը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Շվեյցարիայում։

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` բացի փաստաթղթում ներառված կետերից, չափազանց կարևոր է գնահատել նաև այդ կետերի իրականացման իրատեսականությունը։

«Ընդհանուր առմամբ, նախ և առաջ համաձայնությունը կայացել է, որովհետև 2 կողմերին էլ դա ձեռնտու է։ Այսինքն, եթե որևէ մեկի շահերից չբխեր, դա տեղի չէր ունենա։ Հիմնական գնահատականը, որը կարող եմ հնչեցնել փաստաթղթի տեքստից դատելով, հրադադարի ֆիքսումն է և տարածաշրջանը նախապատերազմյան իրավիճակին վերադարձնելու փոխադարձ համաձայնությունը»,– նշում է Պետրոսյանը` հավելելով, որ փաստաթղթում ներառված մնացած կետերը միջազգային իրավունքով նախատեսված և ավելի շատ քարոզչական նպատակով կիրառվող դրույթներ են։

Կարծիքը, թե ԱՄՆ–ն ստիպված գնաց այս քայլին` չկարողանալով հասնել իր նպատակներին և ծնկի բերել Իրանին, մասնագետը միանշանակ չի ընդունում` արձանագրելով, որ Իրանի ներուժը զգալիորեն թուլացնելով և նրան համաձայնության հակելով` ԱՄՆ–ն 2 կարևոր խնդիր է լուծում. իր համար ամբողջովին կառավարելի է դարձնում մերձավորարևելյան տարածաշրջանը, 2-րդ`թուլացնում է իր աշխարհաքաղաքական մրցակիցներին` Չինաստանին և Ռուսաստանին։

Ինչ վերաբերում է Իրանին, Պետրոսյանն առաջարկում է չմոռանալ` ինչպիսի լրջագույն խնդիրների կարող էր բախվելու Իրանը, եթե այդ համաձայնությունը տեղի չունենար, եթե տնտեսական շրջափակումը շարունակվեր և նավթի վաճառքը մնար նվազագույն կետում։

Պատմական փաստաթուղթ է. Իրանի նախագահը` ԱՄՆ–ի հետ կնքված հուշագրի մասին

«Իրանի տնտեսությունը պայթելու մեծ հավանականություն ուներ` բոլոր հնարավոր բացասական հետևանքներով։ Գործող վարչակարգի համար ամենակարևորն այն հանգամանքն է, որ կողմերը եկել են փոխհամաձայնության երկկողմ ընդունելի, շահավետ պայմաններով»,– ասում է արևելագետը`այդ համատեքստում նախատորագրված փաստաթուղթը համարելով չափազանց կարևոր` հակամարտության հանգուցալուծման տեսանկյունից։

Պետրոսյանը հուսով է, որ այն վաղը կստորագրվի, և հակամարտության ավարտը կամրագրվի ՄԱԿ–ի անվտանգության բանաձևի միջոցով, բայց և չի բացառում, որ ցանկալի սցենարը նաև այլ` անցանկալի ուղղությամբ կարող է զարգանալ։

«Մինչև այդ վերջնական համաձայնագիրը չստորագրվի, մենք չենք կարող ասել, որ խնդիրը վերջնականապես լուծվել է։ Իսկ այդ պրոցեսի ընթացքում բազմաթիվ խոչընդոտներ, բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ։ Օրինակ` Իսրայելի վարքագիծը, որը ամեն կերպ փորձում էր ձախողել նաև այս փաստաթղթի ստորագրումը, Միացյալ Նահանգների ներսում տեղի ունեցող տարբեր խմորումներ, իսրայելական լոբբինգի ազդեցությունը, տարածաշրջանում գուցե տարբեր գործընթացներ։ Իրանի ներսում հնարավոր պրոցեսներ կարող են լինել, որոնք հընթացս կարող են խոչընդոտել այս համաձայնագրի ստորագրմանն ու կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծմանը»,– նկատում է մեր զրուցակիցը։

Այս պահին միակ քիչ թե շատ իրատեսական զարգացումը, Արմեն Պետրոսյանի համոզմամբ, այն է, որ առնվազն առաջիկա 60 օրերին ռազմական գործողությունները քիչ հավանական են, իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտան հետագա պրոցեսներն ու հնարավոր կողմնակի ազդեցությունները։

ՌԴ-ն ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը. ԱԳՆ

Leave a comment