https://arm.sputniknews.ru/20261012/uitkvofn-u-qushnery-hetadzgel-en-mvoskvovjan-ajcy-zlm-107967650.html
Ուիտկոֆն ու Քուշները հետաձգել են մոսկովյան այցը. ԶԼՄ
Ուիտկոֆն ու Քուշները հետաձգել են մոսկովյան այցը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Անցած շաբաթ Մայամիում Ուկրաինայի պատվիրակության և ԱՄՆ ներկայացուցիչների միջև բանակցություններ անցկացվեցին, որոնք, ըստ ԶԼՄ-ների, ժամանակից շուտ դադարեցվեցին ԱՄՆ… 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T08:48+0400
2026-10-12T08:48+0400
2026-10-12T08:48+0400
ամն
ռուսաստան
ջարեդ քուշներ
սթիվեն ուիտկոֆ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/15/107095262_0:0:1500:844_1920x0_80_0_0_e62f02b829d17fd70e82b51afdd66380.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշներն առայժմ հետաձգել են մոսկովյան այցը։ Այս մասին գրում Է «Axios»–ը։Նույն լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիտկոֆն ու Քուշները նախատեսում են այս շաբաթ այցելել Մոսկվա և Կիև:«Ուկրաինայի հետ հարաբերություններում առկա ճգնաժամի ֆոնին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները հետաձգել են մոսկովյան այցը, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չի դարձել՝ արդյոք Ուկրաինան և եվրոպական երկրները պատրաստ են համաձայնության գալ Պուտինի համար նոր համատեղ առաջարկի շուրջ», – գրում Է Axios-ը:Անցած շաբաթ Մայամիում Ուկրաինայի պատվիրակության և ԱՄՆ ներկայացուցիչների միջև բանակցություններ անցկացվեցին, որոնք, ըստ ԶԼՄ-ների, ժամանակից շուտ դադարեցվեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի վերաբերյալ գործարք կնքելու մասին հայտարարության պատճառով: Հանդիպման ընթացքում նախատեսվում էր ուկրաինական հակամարտության ավարտի վերաբերյալ նոր համապարփակ առաջարկ քննարկել:Նշենք, որ Թրամփը լրագրողներին նաև ասել է, որ Վլադիմիր Զելենսկին բազմիցս կարող էր կարգավորել ուկրաինական հակամարտությունը, բայց դա չի արել, ուստի Ուկրաինային նոր առաջնորդ է պետք։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/15/107095262_117:0:1450:1000_1920x0_80_0_0_a141219e8e41193ac9cc28dae88e92d3.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ
ամն, ռուսաստան, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ
Բաժանորդագրվել
Անցած շաբաթ Մայամիում Ուկրաինայի պատվիրակության և ԱՄՆ ներկայացուցիչների միջև բանակցություններ անցկացվեցին, որոնք, ըստ ԶԼՄ-ների, ժամանակից շուտ դադարեցվեցին ԱՄՆ նախագահի հայտարարության պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշներն առայժմ հետաձգել են մոսկովյան այցը։ Այս մասին գրում Է «Axios»–ը։
Նույն լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիտկոֆն ու Քուշները նախատեսում են այս շաբաթ այցելել Մոսկվա և Կիև:
«Ուկրաինայի հետ հարաբերություններում առկա ճգնաժամի ֆոնին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները հետաձգել են մոսկովյան այցը, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չի դարձել՝ արդյոք Ուկրաինան և եվրոպական երկրները պատրաստ են համաձայնության գալ Պուտինի համար նոր համատեղ առաջարկի շուրջ», – գրում Է Axios-ը:
Անցած շաբաթ Մայամիում Ուկրաինայի պատվիրակության և ԱՄՆ ներկայացուցիչների միջև բանակցություններ անցկացվեցին, որոնք, ըստ ԶԼՄ-ների, ժամանակից շուտ դադարեցվեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի վերաբերյալ գործարք կնքելու մասին հայտարարության պատճառով: Հանդիպման ընթացքում նախատեսվում էր ուկրաինական հակամարտության ավարտի վերաբերյալ նոր համապարփակ առաջարկ քննարկել:
Նշենք, որ Թրամփը լրագրողներին նաև ասել է, որ Վլադիմիր Զելենսկին բազմիցս կարող էր կարգավորել ուկրաինական հակամարտությունը, բայց դա չի արել, ուստի Ուկրաինային նոր առաջնորդ է պետք։