Ղազինյանին բանտարկելը քաղաքական հետապնդում է, չե՛նք հանդուրժելու․ «Ուժեղ Հայաստան»

Ղազինյանին բանտարկելը քաղաքական հետապնդում է, չե՛նք հանդուրժելու․ «Ուժեղ Հայաստան» Աջակցիր «Ա1+»-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավիթ Ղազինյանի կալանավորման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ․    ««Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։   Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում … Read more

ԱՄՆ-ն վերացրել է իրանական նավթի որոշ տեսակների արտահանման արգելքները․ դրա արտահանումը թափ է հավաքում․ Վենս

ԱՄՆ-ն վերացրել է իրանական նավթի որոշ տեսակների արտահանման արգելքները․ դրա արտահանումը թափ է հավաքում․ Վենս Նախորդ գիշեր Հորմուզի նեղուցով անցել է 12,5 միլիոն բարել նավթ։ Սա հակամարտության մեկնարկից ի վեր ամենամեծ ծավալն է, հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մնում են ուժի մեջ, բացառությամբ նավթի հետ … Read more

Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու

Հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 10:00-16:00 Աէրացիա թաղամաս 1, 1/1ա, 1/10, 2, 2/1ա, 2/10, 3, 3/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի՝ 11:00-15:00 Արևադաշտ, Արտամետ, Տալվորիկ, Վանանդ, Կողբավան գյուղեր, Արարատի մարզի՝ 11:00-14:00 Արարատ քաղաք՝ «Ոսկու կորզման ֆաբրիայի» բանավան մասնակի, Երասխ, Արալեզ գյուղեր մասնակի, … Read more

Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետք

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.   «Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ եւ դա իրեն հենց հիմա է պետք։ Ընտրությունների լեգիտիմությունն, ու երեք տեղամասերի արդյունքների չեղարկման պատճառով նաեւ` լեգալությունը, հարցականի տակ է։   Դա իր համար լրջագույն խնդիրներ է առաջացնում եւ երկրի ներսում, եւ, հատկապես, միջազգային հարթակներում, պոտենցիալ ծանր հետեւանքներով հանդերձ։ Ընտրություների հետեւանքով … Read more

13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը

Այսօր առավոտյան ժամը 08։00-ից սկսվել է Վանաձոր քաղաքի Փամբակ գետում 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բավականին դժվար ու վտանգավոր աշխատանքներն այսօր՝ ժամը 21։00-ին, մթության պատճառով դադարեցվել են։ Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 08։00-ին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ ահազանգ էր ստացվել, որ 7-ամյա և 13-ամյա քույրերը ընկել են Փամբակ … Read more

ՀՀ-ի և «Tennis Europe»-ի նախագահները քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Tennis Europe»-ի (Եվրոպական թենիսի ֆեդերացիա) նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենին և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանին։ Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահը կարևորել է «Tennis Europe»-ի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է Հայաստանում թենիսի զարգացմանը, հանրայնացմանը և հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում մարզաձևի նկատմամբ … Read more

Վերահաստատվել է Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի նախկինում հայտարարված դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վերահաստատել է Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ Եվրամիության նախկինում հայտարարված դիրքորոշումը և մերժել Իսրայելի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեղադրանքները։ «Ես շատ լավ, բաց և անկեղծ, երբեմն նաև բավական բարդ քննարկումներ եմ ունեցել նախարար (Իսրայելի արտգործնախարար Գիդեոն) Սաարի հետ, որոնք, իմ կարծիքով, եղել են … Read more