Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով

Հունիսի 22-ին՝ ժամը 11:43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ … Read more

Մահացել է «ամերիկյան ֆինանսական համակարգի գլխավոր ճարտարապետը»՝ Ալան Գրինսփենը

100 տարեկանում մահացել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Կենտրոնական բանկի) նախկին ղեկավար Ալան Գրինսփենը։ Նրա կինը՝ NBC News հեռուստաալիքի լրագրող Անդրեա Միտչելը հայտնել է, որ մահվան պատճառը Պարկինսոնի հիվանդության հետևանքներն են։ Գրինսփենը ղեկավարել է Դաշնային պահուստային համակարգը 1987–2006 թվականներին՝ մոտ 20 տարի։ Այդ ժամանակահատվածում ԱՄՆ տնտեսությունում արձանագրվել է երկարատև և կայուն աճ, իսկ դոլարի դիրքը … Read more

Վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս դանդաղեցնել հիվանդության առաջընթացը. ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից

Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից Տարիքի հետ մարդու օրգանիզմում, այդ թվում՝ հիշողության համակարգում, որոշակի փոփոխություններն օրինաչափ են: Սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ դեմենցիան ծերացման բնականոն ընթացք չէ: Այն գլխուղեղի վնասման հետևանքով առաջացող ախտանիշների համախումբ է, որն էականորեն խաթարում է մարդու կենսագործունեությունը: Հիվանդության վաղ հայտնաբերման համար կարևոր է ճանաչել տարիքային սովորական փոփոխությունների … Read more

Իրանի հետ շատ լավ հիմք դրեցինք վերջնական գործարքի համար. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է: Կողմերը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ: Տեխնիկական բանակցությունները Շվեյցարիայում դեռ մեկ շաբաթ կշարունակվեն։ Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան Դիտումների քանակ3

Լեգիտիմ «անլեգիտիմություն». հետընտրական Հայաստանը շարունակում է ցնցվել

https://arm.sputniknews.ru/20260622/legitim-anlegitimutjun-hetyntrakan-hajastany-sharunakum-e-cncvel-103720910.html Լեգիտիմ «անլեգիտիմություն». հետընտրական Հայաստանը շարունակում է ցնցվել Լեգիտիմ «անլեգիտիմություն». հետընտրական Հայաստանը շարունակում է ցնցվել Sputnik Արմենիա Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանն անդրադարձել է հայաստանյան ընտրությունների «լեգիտիմ անլեգիտիմության» թեմային և նոր Ազգային ժողովի կարգավիճակին։ 22.06.2026, Sputnik Արմենիա 2026-06-22T23:01+0400 2026-06-22T23:01+0400 2026-06-22T23:01+0400 հեղինակներ խորհրդարան աժ (ազգային ժողով) ազգային ժողովի ընտրություններ իշխանություն ընդդիմություն https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188902_0:133:2560:1573_1920x0_80_0_0_288d7c465d7393e58d84d337cac8d05b.jpg.webp Դե ինչ, նախևառաջ նշենք, … Read more

Ո՞ւմ մոտ են միլիարդատերերը, թագավորները և համաշխարհային աստղերը պատվիրում մասնավոր ընթրիքներ

Երբ աշխարհի ամենահարուստ և ամենաճանաչելի մարդիկ ցանկանում են բացառիկ ընթրիք մասնավոր միջավայրում, նրանք ամենից հաճախ դիմում են մեկ անձի՝ Շեֆ Սպերխոսին, գրում է Arabian Business-ը։ Դուբայում բնակվող հույն շեֆ-խոհարարը և ձեռնարկատերը կառուցել է հսկայական խոհարարական կայսրություն, որը վաղուց գերազանցել է ավանդական ռեստորանների սահմանները։ Այսօր նրա բիզնեսը ներառում է 14 հաստատություն ԱՄԷ-ում, շքեղ սննդի մատակարարման ծառայություն … Read more

Ռուբիոյի առաջիկա հարցերի օրակարգում Իրանի, Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի անվտանգության թեմաներն են

Ռուբիոյի առաջիկա հարցերի օրակարգում Իրանի, Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի անվտանգության թեմաներն են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 23-ից 25-ը կայցելի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 23-ից 25-ը կայցելի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն։ Նա կքննարկի տարածաշրջանի համար մի շարք առաջնահերթ հարցեր», — ասվում է հաղորդագրության մեջ։ Պետդեպի տվյալներով՝ … Read more

Թոքենացված ակտիվների հատվածը աճել է 40%-ով

Ըստ The Block-ի՝ հղում անելով Bernstein-ի զեկույցին, RWA շուկան տարեսկզբից աճել է 40%-ով՝ հասնելով 51 միլիարդ դոլարի։ Մասնագետների կարծիքով, ոլորտը աճում է, չնայած ուղղմանը։ Նման թոքենների տերերի թիվն աճել է 60%-ով՝ գերազանցելով 917,000-ը։ Ակտիվների ծավալի առումով առաջատարներն են մնում Figure-ը (18.9 միլիարդ դոլար) և Securitize-ը (4.3 միլիարդ դոլար)։ Շուկայի կառուցվածքը RWA-ների ամենամեծ բաժինը կազմում են … Read more