Լեգիտիմ «անլեգիտիմություն». հետընտրական Հայաստանը շարունակում է ցնցվել

https://arm.sputniknews.ru/20260622/legitim-anlegitimutjun-hetyntrakan-hajastany-sharunakum-e-cncvel-103720910.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Արման Աբովյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp

Արման Աբովյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188902_143:0:2418:1706_1920x0_80_0_0_29ffc370382f9365f5bc9f29a8157832.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հեղինակներ, խորհրդարան, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, իշխանություն, ընդդիմություն

հեղինակներ, խորհրդարան, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, իշխանություն, ընդդիմություն

Բաժանորդագրվել

Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանն անդրադարձել է հայաստանյան ընտրությունների «լեգիտիմ անլեգիտիմության» թեմային և նոր Ազգային ժողովի կարգավիճակին։

Դե ինչ, նախևառաջ նշենք, որ հունիսի 7-ի ընտրություններն անցան քաղաքական սյուրռեալիզմի և ընդդիմության ու փաշինյանական իշխանությունների միջև դաժանագույն, հրեշավոր մասշտաբների քաղաքական առճակատման մթնոլորտում։

Իհարկե, կարելի է առարկել, որ այդպես էլ պետք է լիներ, որ քաղաքական մրցակցությունը ցանկացած դեպքում ենթադրում է կոշտ հռետորաբանություն։ Բայց ոչ, Հայաստանում ամեն ինչ տեղի էր ունենում ինչպես նախընտրական, այնպես էլ, որն ամենահետաքրքիրն է, հետընտրական քաղաքական դինամիկայի բնականոն զարգացման տրամաբանությունից դուրս։

Իհարկե, ընտրությունների արդյունքները ոչ միայն բազմաթիվ հարցեր են առաջացնում, այլև կասկածի տակ են դնում դրանց անցկացման բուն նպատակն ու իմաստը, քանի որ, հակառակ Սահմանադրությանը, Ընտրական օրենսգրքին և պարզապես առողջ բանականությանը, ֆավորիտ կուսակցություններից մեկի՝ անցողիկ տոկոս հավաքած քաղաքական ուժերի առաջին քառյակում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը խորհրդարան կոպտորեն, ես նույնիսկ կասեի՝ լկտիաբար փակվեց։

Այս մասին արդեն շատ է խոսվել, չկրկնենք։ Սակայն կցանկանայի ուշադրություն հրավիրել մի բավականին հետաքրքիր փաստի վրա, որն առաջին հայացքից աբսուրդ է թվում, բայց, այնուամենայնիվ, արժանի է ուշադրության։

Նկատե՞լ եք, որ հետընտրական շրջանում իշխանության և ընդդիմության գնահատականները համընկնում են մեկ առանցքային կետում։ Այն է՝ ընտրությունների ոչ լեգիտիմությունը կամ մասնակի լեգիտիմությունն ընդունելու հարցում, ինչն էլ ըստ էության հենց դրանց ոչ լեգիտիմության ընդունումն է։

Հիմա ես չեմ քննարկի կողմերի քաղաքական դրդապատճառները, այլ միայն համառոտ կանդրադառնամ իշխանության և ընդդիմության փաստարկների բազային։

Ընդդիմությունն իրավացիորեն պնդում է, որ ընտրական գործընթացն անցել է կոպտագույն խախտումներով և վարչական ռեսուրսի զանգվածային ու անվերահսկելի կիրառմամբ։ Հիշենք թեկուզ ընտրատեղամասերի հետ կապված պատմությունը, որտեղ, օրինակ, քաղաքական կուսակցություններից մեկի քվեաթերթիկները պարզապես սեղանին չէին դրվել։

Իսկ վերոհիշյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված պատմությունը, երբ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները պարզապես չեղարկվեցին՝ առանց վերաքվեարկության, ինչն իր հերթին ձայնի իրավունքից զրկեց Հայաստանի Հանրապետության շուրջ երեք հազար քաղաքացու, ուղղակի կմտնի ընտրական գործընթացների պատմության մեջ։

Ընդգծեմ՝ սա ուղղակի հակասում է ընտրությունների տրամաբանությանը։

«Հայկական ընտրություններ 2026»-ի ռիսկերն ու հետևանքները կամ վերադարձ դեպի ապագա

Մյուս խախտումների մասին էլ չեմ խոսում։ Բավական է միայն այն փաստը, որ ընտրություններին մասնակցած յոթ քաղաքական ուժեր դիմել են Սահմանադրական դատարան՝ դրանց արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Իշխանությունն իր հերթին պնդում է, որ խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցություններն իրենց ձայները ստացել են բացառապես ընտրակաշառքի հաշվին, այսինքն՝ ընդդիմության օգտին քվեարկած ավելի քան կես միլիոն քաղաքացիների գրեթե 70%-ը, մեղմ ասած, նյութապես շահագրգռված մարդիկ են եղել այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելու հարցում։

Իրավիճակն այնքան հեռուն է գնացել, որ հայաստանյան իշխանության ներկայացուցիչները կատաղած հայտարարում են, թե ընդդիմության ստացած մանդատները «հանցավոր» են, իսկ ընդդիմադիր պատգամավորներին չեն դիտարկում որպես ժողովրդի ընտրյալներ։

Անշուշտ, ընդդիմության օգտին քվեարկած հարյուր հազարավոր «կաշառակերների» մասին իշխանական թեզն ի սկզբանե կեղծ է։ Բայց էությունը նույնիսկ դա չէ։

Էությունն այն է, որ փաշինյանական իշխանությունը, հրաժարվելով ճանաչել ընդդիմության օգտին քվեարկած մարդկանց ընտրության լեգիտիմությունը, փաստացի դուրս է բերում ընդդիմադիր մանդատները օրինականության շրջանակից՝ դրանով իսկ քանդելով ապագա խորհրդարանի լեգիտիմությունը։

Եվ այստեղ մի շատ կարևոր հարց է ծագում, որի պատասխանը մենք դեռ չենք ստացել։

Հասկանալի է, թե ինչու է ընդդիմությունը պահանջում ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչել։ Բայց թե ինչու է իշխանությունն ամեն ինչ անում, որպեսզի ապագա խորհրդարանը վերածվի քաղաքական «կաղ բադիկի», առայժմ անհասկանալի է։

Հուսանք, որ հետագա իրադարձությունները լույս կսփռեն հայաստանյան ընտրությունների լեգիտիմ անլեգիտիմության ֆենոմենի վրա։

Leave a comment