Մինչև վերջին պահը հավատում էի, որ ոսկին իմն է լինելու. Թևանյանը` աշխարհի առաջնության մասին

https://arm.sputniknews.ru/20261116/minchev-verjin-pahy-havatum-ei-vor-voskin-imn-e-linelu-tevanjany-ashkharhi-arajnutjan-masin-109396517.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109397905_393:0:1833:1080_1920x0_80_0_0_813e6e7b66e6c36e498ab375733c9e40.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, վազգեն թևանյան, տեսանյութեր, видео

ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, վազգեն թևանյան, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Ըմբիշ Վազգեն Թևանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է աշխարհի առաջնության, նվաճած արծաթե մեդալի և ապագա ծրագրերի մասին։

Աստանայում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում, գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ դեռևս հավատում էի, որ կարող եմ շտկել իրավիճակը։ Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում ասում է փոխչեմպիոն դարձած Վազգեն Թևանյանը։

Նա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի միակ անդամն էր, որ կարողացավ մեդալ նվաճել։ Մեր ըմբիշը 4 դժվարին հաղթանակ տոնելուց հետո անցավ եզրափակիչ, որտեղ պարտվեց ԱՄՆ–ի ներկայացուցչին ու դարձավ աշխարհի փոխչեմպիոն։

«Իհարկե ես շատ ուրախ եմ, որ կարողացա աշխարհի առաջնությունում հասնել եզրափակիչ ու դառնալ արծաթե մեդալակիր, բայց նպատակը ոսկե մեդալն էր։ Հավատացեք, որ ներկայումս ըմբշամարտի բոլոր մրցումներում, առավել ևս աշխարհի առաջնություններում, անցողիկ գոտեմարտեր չկան։ Սկսած որակավորման փուլից պետք է ամեն ինչ ներդնես, որ կարողանաս հաղթանակի հասնել։ Եզրափակիչում էլ մինչև վերջ հավատում էի, որ կարող եմ շտկել իրավիճակը։ Չստացվեց։ Ամեն դեպքում կարծում եմ` լավ հանդես եկա, ուղղակի ընդհանուր հոգնածությունը խանգարեց եզրափակիչում էլ հաղթանակի հասնել»,–ասաց նա։

Մարզիկի խոսքով` հիմա կարևորն արդեն առաջիկա մրցումներն են, ու բոլոր ուժերը կներդնի, որ օլիմպիական խաղերում հասնի հաջողության։

Աշխարհի չեմպիոնը շատ լավ արդյունք է, բայց կարող էինք ավելին. ըմբշամարտի հավաքականի մարզիչ

Leave a comment