Մեկնարկել է Եվրահանձնաժողովի նախագահի այցը Հարավային Կովկաս

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սկսել է այցը Հարավային Կովկաս՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու նպատակով։ Այցը հաջորդում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոյի խոսքով՝ Բրյուսելը մտադիր է նաև աջակցել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանը։ Հարավային Կովկաս այցի ընթացքում ֆոն դեր Լայենին ուղեկցում է ԵՄ … Read more

ՀՀ գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Եվրոպացի դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացվող միջազգային համաժողովի շրջանակում այսօր ներկայացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության նոր պաշտոնական կայքը։ Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ կայքի գործարկումը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության թվային վերափոխման կարևոր քայլերից մեկն է և միտված է հանրության, մասնագիտական համայնքի և միջազգային գործընկերների համար առավել բաց, մատչելի և ժամանակակից … Read more

Arminfo: Փաստաբան. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարել է 4%-անոց արգելքը, սակայն խորհրդարանից դուրս է մնացել ԿԸՀ գործողությունների պատճառով

Փաստաբան. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարել է 4%-անոց արգելքը, սակայն խորհրդարանից դուրս է մնացել ԿԸՀ գործողությունների պատճառով

Ռյուտե․ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է ներկայությունը Արկտիկայում՝ մրցակցելով ՌԴ-ի և Չինաստանի հետ

ՆԱՏՕ–ն մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Արկտիկայում, քանի որ տեսնում է Ռուսաստանի և Չինաստանի աճող ակտիվությունը տարածաշրջանում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք գիտենք, որ Ռուսաստանը և Չինաստանը գնալով ավելի ակտիվ են դառնում Արկտիկայում։ Ուստի մենք պայմանավորվել ենք, որ ՆԱՏՕ-ն պետք է շատ ավելի նշանակալի դեր խաղա այնտեղ», … Read more

Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ, որոնք ազդեցություն կունենան ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի գործունեության վրա։

Գերմանիայում գողացել են Պուշկինի արձանը

Գերմանիական Հեմեր քաղաքում տեղադրված ռուս բանաստեղծ և գրող Ալեքսանդր Պուշկինի բրոնզե հուշարձանը գողացել են։ Այդ մասին Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունն է հայտնել։ «Ցնցված ենք գերմանական Հեմեր քաղաքում ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի գողության մասին լուրից»,- նշել է ՌԴ դեսպանատունը։ Հաղորդվում է, որ Պուշկինի 1,8 մետրանոց բրոնզե հուշարձանը, որի հեղինակը քանդակագործ Գրիգորի Պոտոցկին է, Հեմերում կանգնեցվել է … Read more