Մեկնարկել է Եվրահանձնաժողովի նախագահի այցը Հարավային Կովկաս

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սկսել է այցը Հարավային Կովկաս՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու նպատակով։ Այցը հաջորդում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոյի խոսքով՝ Բրյուսելը մտադիր է նաև աջակցել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանը։

Հարավային Կովկաս այցի ընթացքում ֆոն դեր Լայենին ուղեկցում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Եվրահանձնաժողովի նախագահն առաջինը ժամանել է Բաքու, որտեղից գրառում է կատարել X սոցիալական ցանցում։

«Եվրոպական միությունը հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ փոխկապակցված, խաղաղ և բարգավաճ։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այդ ապագան։ Այստեղ եմ նաև ԵՄ-Ադրբեջան գործընկերությունը խորացնելու համար՝ առևտրից մինչև տրանսպորտ, էներգետիկայից մինչև տնտեսություն»,- գրել է ֆոն դեր Լայենը։

Leave a comment