Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ՊՆ

Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ՊՆ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջին օրերին համակարգային կերպով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, որոնք նախ փորձել են պաշտպանության նախարարի և պաշտպանության նախարարության պաշտոնական էջերի մեկնաբանությունների բաժիններում իբր հանրային կարծիք ձևավորել կամ ազդել դրա ձևավորման վրա, ապա նաև արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրում սոցիալական ցանցի տարբեր խմբերում: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

«Համակարգված այս գործողության հեղինակները, սակայն, բախվել են իրենց համար դառը իրականության (տե՛ս լուսանկարները)։

Ի դեպ, կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու. ձեր ականջները երևում են»,- նշում են ՊՆ-ից:

Leave a comment