Գերմանիական Հեմեր քաղաքում տեղադրված ռուս բանաստեղծ և գրող Ալեքսանդր Պուշկինի բրոնզե հուշարձանը գողացել են։ Այդ մասին Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունն է հայտնել։
«Ցնցված ենք գերմանական Հեմեր քաղաքում ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի գողության մասին լուրից»,- նշել է ՌԴ դեսպանատունը։
Հաղորդվում է, որ Պուշկինի 1,8 մետրանոց բրոնզե հուշարձանը, որի հեղինակը քանդակագործ Գրիգորի Պոտոցկին է, Հեմերում կանգնեցվել է 1994 թվականին։