Զեղծարարության զոհ դարձած քաղաքացիները պահանջում են ՔԿ նախագահի հրաժարականը

Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ` պահանջելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ խարդախության գործերով որևէ շոշափելի տեղաշարժ չկա, և տուժած անձանց կորցրած գումարները չեն վերադարձվում։ Նրանք ՔԿ–ի մոտ են եկել «Օրենքը պետք է պաշտպանի քաղաքացիներին», «Պահանջում ենք Պողոսյանի հրաժարականը» և նմանատիպ գրառումներով պաստառներով։ … Read more

Սյունիքի մարզում սոցիալական ծառայությունների կազմակերպման և մատուցման գործառույթները դրվում են արհես

Կյանքի դժվարին իրավիճակների, ընտանեկան խնդիրների պատճառով կամ արտակարգ իրավիճակների հետևանքով դրսում մնացած մարդիկ անշուշտ ունենում են ժամանակավոր կացարանի անհրաժեշտություն։ Կապանում հենց այդ նպատակով էլ կառուցվում է և շուտով շահագործման կհանձնվի անօթևանների համար նախատեսված կացարանը։  Այդ նպատակով Կապանի համայնքապետարանը ստացել է ԵՄ ծրագրով նախատեսված 29 միլիոն դրամի չափով դրամաշնորհ, որը համայնքապետարանին փոխանցել է «Մարդը կարիքի մեջ» … Read more

Կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. ԱԺ-ն բարձրացրեց ակցիզային հարկը

Ակցիզային հարկը կբարձրացվի։ Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագիծը 63 կողմ ձայնով հաստատվեց 2–րդ ընթերցմամբ։ Նշենք, որ փոփոխությունների արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:

Մոնակոյում ուկրաինացի գործարարի շենքի մուտքում պայթյունի գործով կասկածյալը Գերմանիայի բնակչուհի է

Քաղաքականություն 03.07.2026 | 13:59 Մոնակոյում բնակելի շենքի մուտքի մոտ պայթյունի գլխավոր կասկածյալը Գերմանիայի 30-ամյա քաղաքացուհի է։ Պայթյունի հետևանքով, հիշեցնենք, երեք անձ է վիրավորվել, որոնցից մեկը՝ ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ նա է պայթուցիկ սարքը տեղադրել Երմոլաևի տան դիմաց, հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ավելի վաղ BFMTV-ն հայտնել էր, որ անհայտ … Read more

Եթե ընթացիկ միտումները շարունակվեն, հաջորդ տասնամյակի կեսին Ադրբեջանը բնակչության թվով ավելի քան 2 անգամ կգերազանցի Հայաստանին ու Վրաստանին. «Ազգ»

Մոտակա 10 տարիների ընթացքում Հարավային Կովկասում ժողովրդագրական հիմնական միտումը կլինի պետությունների միջեւ աճող անհամաչափությունը: Եթե 1990-ականների սկզբին Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանն ունեին համադրելի մարդկային ներուժ, այսօր տարածաշրջանում ի հայտ է գալիս կայուն անհամաչափություն: Ադրբեջանն արդեն անվիճելի ժողովրդագրական առաջատարն է: Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նրա բնակչությունը հասել է 10,26 միլիոն մարդու: Չնայած ծնելիության մակարդակի նվազմանը՝ 2023 … Read more

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կվերադառնա․ ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին գիշերը և կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-7-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը, կբարձրանա 1-2 աստիճանով, … Read more