Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Վելայաթիից հետո իրանական խորքային պետության մեկ այլ ազդեցիկ ներկայացուցիչ՝ հոգևոր առաջնորդի խորհրդական և օգնական, Մոհամմադ Մոխբերն այսօր շատ կոշտ է արտահայտվել «Թրամփի ուղու» մասին այն համեմատելով Հորմուզի նեղուցի հարավային՝ Օմանի ափերին մոտ երթուղու հետ, որտեղով անցնող նավերը Իրանը պարբերաբար թիրախավորում է։
Ուշագրավ է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան «X» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել այսօր՝ «Թրամփի ուղու» նախապատրաստական շինարարական աշխատանքների մեկնարկի առիթով ՀՀ-ից և ԱՄՆ-ից պաշտոնական ուղերձներից հետո»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)