ՆԱՏՕ-ն Անկարայի գագաթնաժողովում կնքելու է պաշտպանական պայմանագրեր

Հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրեր կկնքեն։ Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն «The Washington Post» թերթի համար գրած իր հոդվածում։ Ներդրումներ հիմնական տեխնոլոգիաներում և արդյունաբերության մեջ Մարկ Ռյուտեի փոխանցմամբ՝ Անկարայի հանդիպումը դաշինքի համար ռազմավարական նշանակություն է ունենալու արդյունաբերական բազայի ամրապնդման տեսանկյունից: … Read more

Ի տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք Չալբյան

գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր ողջ էությամբ հակասահմանադրական որոշումը, փաստացի մարտահրավեր նետեց մեր ժողովրդի մեծամասնությանը, որը համատարած սպառնալիքների և բռնաճնշումների պայմաններում դեմ քվեարկեց վարչախմբին: Այն, սակայն, լկտիաբար յուրացրեց մեր ժողովրդի ձայնը` գործի դնելով մանդատագողության հնարավոր և անհնարին բոլոր գործիքները:

Նեթանյահուն Թրամփին խնդրել է Թուրքիային զենք չմատակարարել. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման ընթացքում վերջինս մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական հռետորաբանության սրման վերաբերյալ։ Ինչպես հայտնում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բողոքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական հայտարարությունների սրման կապակցությամբ։ … Read more

Օմանի ափերին անհայտ արկը հարվածել է լցանավի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Անհայտ արկը հարվածել է Օմանի ափերի մոտ հարավային ուղղությամբ շարժվող լցանավի ձախ կողմին։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի կազմակերպության (UKMTO) տվյալներով՝ նավը հրդեհվել է։ Վիրավորների կամ շրջակա միջավայրին հասցված վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Իշխանությունները հետաքննություն են սկսել։ Հունիսի 13-ին Մեծ Բրիտանիայի UKMTO-ն հայտնել է, որ անհայտ արկը հարվածել է լցանավին՝ Օմանի … Read more

Կապանի միջազգային երաժշտական փառատոն․ օր երրորդ

Փառատոնի երրորդ օրը` կեսօրին, սկսվեց համերգով, որին մասնակցում էին երկու սերնդի ներկայացուցիչներ: Բեմահարթակում փառատոնի նշանավոր երաժիշտների հետ հանդես եկան հեղինակավոր բեմերում առաջին քայլերն անող երիտասարդ, շնորհալի երաժիշտներ։ Հնչեցին նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք գեղագիտական հաճույք պատճառեցին հանդիսականին։ Եվ մի բան պարզ դարձավ․ ականավոր երաժիշտներին արժանի հերթափոխ է աճում։ Երեկոյան՝ մինչ համերգը սկսվելը, արդեն ձևավորված ավանդույթով, նախահամերգային … Read more

«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը վերածվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման ռազմավարության բաղկացուցիչ մասի, որը մշակվում և առաջ է մղվում թուրք-ադրբեջանական սերտ համագործակցության շրջանակում. «Դրոշակ»

«Արևմտյան Ադրբեջան» եզրն այսօր փաստացի վերածվել է թուրք-ադրբեջանական դաշինքի ռևիզիոնիստական գաղափարաքաղաքական դոկտրինի առանցքային հենասյան, որի միջոցով փորձ է արվում ոչ միայն վերաձևել տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարումների քարտեզը, այլև հարվածել հայկական պետականության գոյաբանական հիմքերին։ Այս առումով, գործ ունենք պետական մակարդակով մշակվող և հետևողականորեն իրականացվող քաղաքական նախագծի հետ, որի նպատակն է կազմաքանդել հայկական պետականության գաղափարական հենքերը, իմաստազրկել նրա … Read more

Իրանը հրթիռակոծել է առևտրային նավեր Հորմուզի նեղուցում

Հուլիսի 6-ի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարձակում է իրականացրել Հորմուզի նեղուցում գտնվող երկու առևտրային նավերի, այդ թվում՝ կատարական «Al Rekayyat» տանկերի վրա։ Ըստ Axios-ի և The Wall Street Journal-ի՝ հարձակման արդյունքում նավերը լուրջ վնասներ են ստացել, սակայն անձնակազմի շրջանում զոհեր չկան։ Այս միջադեպը լուրջ սպառնալիք է ստեղծում հունիսի 18-ին ԱՄՆ-ի և Իրանի … Read more