ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման ընթացքում վերջինս մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական հռետորաբանության սրման վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բողոքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական հայտարարությունների սրման կապակցությամբ։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուն նաև խնդրել է Թրամփին ձեռնպահ մնալ Թուրքիային այնպիսի սպառազինության համակարգեր վաճառելուց, որոնք կարող են նպաստել երկրի ռազմաօդային ուժերի արդիականացմանը։
Նույն աղբյուրների համաձայն՝ Թրամփը նախատեսում է այս շաբաթ հանդիպել Էրդողանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։