Երևանի Պուշկինի փողոցի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել է սառնարան ու կշեռք

Հրդեհ է բռնկվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի կենտրոնում այսօր՝ հուլիսի 10-ին, հրդեհ է բռնկվել ռեստորանային համալիրներից մեկում, հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ժամը 17։02-ին ՆԳՆ «112» օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է առաջացել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում։ … Read more

Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ իրավիճակը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու առաջարկը պայմանավորված է եղել բացառապես կենդանիների անվտանգությունն ու մասնագիտական խնամքն ապահովելու անհրաժեշտությամբ՝ հերքելու գործընթացը քաղաքական նպատակների հետ կապելու փորձերը։ «Գագիկ Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր: Գլխավոր թեզը գործարարին և քաղաքական ուժի … Read more

Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել

Ադրբեջանում շուրջ երեք տարի գերերված և 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչն անհրաժեշտ էր Եվրոպական դատարանում գործընթաց սկսելու համար։   «Նախապատրաստական փուլում ենք, շաբաթներ անց արդեն … Read more

Ցավում ենք՝ Մայր բուհում հանդուրժում են քաղաքական հալածանքները վաստակաշատ դասախոսների նկատմամբ. հայտարարություն

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել. «Գործող վարչախմբի կողմից ազգային դիմագիծ և արժանապատվություն, քաղաքական տարբերվող հայացքներ ունեցող գիտնականների և մանկավարժների հանդեպ ճնշումներն ու սահմանափակումները նորություն չեն։ Բազմաթիվ դասախոսներ հեռացվել են բուհերից` առանց հիմնավորումների։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, որը մշտապես հանդես է եկել բուհերում քաղաքական չեզոքության սկզբունքի, ակադեմիական ինքնավարության և ազատությունների պահպանման օգտին, խստորեն դատապարտում … Read more

Կոլյա Միքայելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Վայոց ձորի մարզպետ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը հայտարարել է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է իր գործունեությունը մարզպետի պաշտոնում։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունը մնում է մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու բնակիչների առջև ծառացած խնդիրների լուծումը։ «Հարգելի՛ վայոցձորցիներ, Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ…