Երևանի Պուշկինի փողոցի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել է սառնարան ու կշեռք

Հրդեհ է բռնկվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում


ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի կենտրոնում այսօր՝ հուլիսի 10-ին, հրդեհ է բռնկվել ռեստորանային համալիրներից մեկում, հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։


Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ժամը 17։02-ին ՆԳՆ «112» օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է առաջացել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


Փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։15-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 17։25-ին։ Բռնկման հետևանքով այրվել են սառնարան և կշեռք։


Leave a comment