«Մուլտի Վելնես»-ի գլխավոր տնօրեն․ Ներսում շատ վտանգավոր վիճակ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մուլտի Վելնես» մարզասրահի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանի խոսքով՝ հարցը գնալով բարդանում է, մարզասրահի ներսում ամեն ինչ միացված է մնացել, աշխատակիցներն անգործ են։ «Ներսում շատ վտանգավոր վիճակ է, լողավազանները միացված են, դրանց ջեռուցումը միացված է, դա խնդիր է։ Բացվելուց հետո էլ չենք հասկանալու՝ ինչպես այդ վնասների տակից դուրս գանք»։ Փիրոյանը նշեց՝ միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտե, … Read more

Թրամփը սպառնացել է Իրանին հրթիռային հարվածներով՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից իր դեմ մահափորձի կամ նման փորձի դեպքում Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։ «1000 հրթիռ պատրաստ վիճակում է և ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ դրանց … Read more

ԱԳՆ-ն Շենգենյան վիզայի տրամադրման խորհրդատվական տեսանյութ է հրապարակել

«Ներկայացնում ենք շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող #խորհրդատվական տեսանյութ, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։

Հայաստանը պատրաստ է շարունակել նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթությունների իրականացմանը․ Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Շնորհավորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել … Read more

Բասկետբոլի մարզիչ. «Մենք քաղաքականությունը չենք խառնում սպորտի հետ, բայց տեսեք, որ քաղաքականությունը խանգարում է սպորտին»

Բարձրակարգ մարզիկների պատրաստման եւ առողջ ապրելակերպով զբաղվելու լավագույն կենտրոններից մեկը՝ Օլիմպավանը, արդեն հինգ օր փակ է։ Պարալիզացվել է մարզական այս կառույցի աշխատանքը, որտեղ գերազանցապես մարզվում են մեր ազգային եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականները, առողջարարական խմբեր։ Օլիմպավանում 1000-ից ավելի երեխա է մարզվում։ Այստեղ է տեղակայված նաեւ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը, որը նույնպես հինգ օրից ավելի չի գործում, … Read more

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի…

Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է հերթական կեղծիքի մասին․ քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային ոստիկանության» անունից։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։   «Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է՝ հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։   Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը»,- տեղեկացնում և խորհուրդ են տալիս իրավապահները։ Դիտումների քանակ12