Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից


ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է հերթական կեղծիքի մասին․ քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային ոստիկանության» անունից։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։


 


«Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է՝ հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։


 


Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը»,- տեղեկացնում և խորհուրդ են տալիս իրավապահները։

Դիտումների քանակ12

Leave a comment