Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը փոքր–ինչ կարգավորվել է

Բաժանորդագրվել

Ծառուկյանի մայրը վատացել է, որդու ձերբակալման կադրերը տեսնելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը փոքր ինչ կարգավորել է։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանի 93–ամյա մոր` Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տիկին Ռոզան այս պահին տանն է, սակայն գտնվում է հսկողության ներքո, և բացառված չէ, որ նրան հոսպիտալացնեն։

Մեզ նաև հայտնի դարձավ, որ Ծառուկյանի ձերբակալման և հաջորդող օրերին տիկին Ռոզային փորձել են հեռու պահել իրադարձությունների դետալներից, սակայն այսօր նա սոցցանցերում տեսել է ՔԿ–ի տարածած տեսանյութը որդու` Գագիկ Ծառուկյանի ձերբակալման վերաբերյալ։

Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

Leave a comment