Քաղաքացիներին ստիպել են քվեարկել «Ուժեղ Հայաստանի» օգտին

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով ՌԴ-ում բիզնես գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն՝ հարկադրելով մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել … Read more

Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել

«Սիրելի հայրենակիցներ,Չնայած ինձ դժվար է, ուզում եմ ուղերձ հղել հայերեն, որովհետև դա համարում եմ շատ կարևոր։ Ուզում եմ այստեղից ձեզ փոխանցել 5 միտք՝ հույս ունենալով, որ ինձ ճիշտ կհասկանաք։Առաջինը, նորից ուզում եմ հիշեցնել, որ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։ Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին։Երկրորդը, սիրելի … Read more

Իրական ընդդիմադիրները, որքան շատ անցնեն խորհրդարան այնքան լավ է, դա մեր պետության համար է. Թաթոյան

«Ինձ համար զարմանալի էր Սամվել Կարապետյանի այդ հայտարարությունը, չէ՞ որ այդ հայտարարությունը վնասում է քաղաքական ուժին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Նա նշեց, որ իր ցանկությունն է՝ բոլոր իրական ընդդիմադիրները, որքան շատ անցնեն խորհրդարան, որքան շատ ձայներ հավաքեն, այնքան լավ է, դա մեր պետության համար է։ «Այս ընտրությունները մեր … Read more

Թեհրանն ու Վաշինգտոնը քննարկվող թեմաների մեծ մասի շուրջ եկել են եզրակացության

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը քննարկվող թեմաների մեծ մասի շուրջ հանգել են ընդհանուր եզրակացության, սակայն դա չի նշանակում, թե համաձայնագրի ստորագրումը մոտ ժամանակներս է սպասվում: ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ բանակցությունների այս փուլի հիմնական կենտրոնացումը պատերազմի դադարեցումն է, և միջուկային խնդրի մանրամասներն այս պահին չեն քննարկվում։ «Այն, որ մենք քննարկվող թեմաների … Read more

Խուզարկություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում. կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները և համակիրների տները։ 5 անձ ձերբակալվել է. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Խուզարկություններն իրականացվում եմ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալվել է հինգ անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասացին կոմիտեից։

Ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի վրա, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, տները. Սամվել Կարապետյան

«Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի ու Ալիևի պլանավորած՝ 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Այդ պատճառով մենք կառավարության հենց առաջին իսկ նիստում ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի վրա, այն կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել … Read more

Մենք էլ ձեր սրբությանը կկպնենք` ФСБ-ի գործակալներին. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Դուք մեր ապրանքների համար սահմանափակումնե՞ր եք մտցնում։ Շատ լավ, մենք էլ ձեր սրբությանը կկպնենք` ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) գործակալներին։ Ուզո՞ւմ եք շարունակել։ Դե մենյուից ընտրե՛ք հաջորդ թիրախը. Երկաթուղու ազգայնացում (որի հետ աշխարհաքաղաքական պլաններ էիք կառուցում),ԱԴԾ (ФСБ) սահմանապահներին «Прощание славянки» մարշը երգել տալը,102-րդ ռազմակայանին «Прощание … Read more

Փաշինյանն, ըստ էության, խզել է կապերը ՀԱՊԿ-ի հետ. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակի վտանգի տակ է դրել հարաբերությունները Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ, և նրա գործողությունները լուրջ հետևանքներ կունենան: Այս մասին նա հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ Մեդվեդևի խոսքով՝ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամակցությունից իբր ամենամեծ օգուտներ ստացող երկրներից մեկը, սակայն գործող … Read more

Հայաստանն արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են։ Այս անգամ Արմավիրի մարզում՝ Էջմիածին և Արմավիր քաղաքներում։ «Թիմակիցների հետ քայլերթով այցելեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ աղոթք և մոմավառություն կատարեցինք՝ հանուն մեր երկրի խաղաղության, անվտանգության ու բարեկեցության։ Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից։ Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն … Read more

Վաղը Հայաստան կժամանի Մարկո Ռուբիոն Վաղը Հայաստան կժամանի Մարկո Ռուբիոն

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը կմեկնարկի ժ. 15:25-ին, որից … Read more