Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները և համակիրների տները։ 5 անձ ձերբակալվել է. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Խուզարկություններն իրականացվում եմ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալվել է հինգ անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասացին կոմիտեից։