Հայաստանն արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են։ Այս անգամ Արմավիրի մարզում՝ Էջմիածին և Արմավիր քաղաքներում։

«Թիմակիցների հետ քայլերթով այցելեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ աղոթք և մոմավառություն կատարեցինք՝ հանուն մեր երկրի խաղաղության, անվտանգության ու բարեկեցության։

Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից։ Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի»,-գրել է Գագիկ Ծառուկյանը։

Leave a comment