Թեհրանն ու Վաշինգտոնը քննարկվող թեմաների մեծ մասի շուրջ եկել են եզրակացության

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը քննարկվող թեմաների մեծ մասի շուրջ հանգել են ընդհանուր եզրակացության, սակայն դա չի նշանակում, թե համաձայնագրի ստորագրումը մոտ ժամանակներս է սպասվում:

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ բանակցությունների այս փուլի հիմնական կենտրոնացումը պատերազմի դադարեցումն է, և միջուկային խնդրի մանրամասներն այս պահին չեն քննարկվում։

«Այն, որ մենք քննարկվող թեմաների մեծ մասի վերաբերյալ եկել ենք եզրակացության, ճիշտ է։ Այնուամենայնիվ, չի կարելի պնդել, որ համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է»,- ասել է նա։

Անդրադառնալով ամերիկյան կողմի հայտարարություններին՝ Բաղային նշել է, որ սպառնալիքները, ճնշումներն ու քաղաքական պատկերացումների հանրայնացումը արևմտյան քաղաքականության մասն են, մինչդեռ Իրանն առաջնորդվում է բացառապես գետնի վրա առկա իրողություններով։

Leave a comment