ԱՄՆ-ը TRIPP-ում Ադրբեջանին որպես մասնակցի չի՞ դիտարկում. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «1.ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան է ժամանում Հնդկաստան այցից անմիջապես հետո։ Հայաստան-Հնդկաստան վերջին մի քանի տարիներին առարկայական դարձած համագործակցությունը, այդ թվում՝ անվտանգային բնագավառում, այստեղ դեր ունի՞։2.Ռուբիոն Ադրբեջան չի այցելելու։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը TRIPP նախագծում Ադրբեջանին որպես սուբյեկտային մասնակցի վերջնականապես … Read more

ԱՊՀ-ն չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը եվրաինտեգրման վերաբերյալ. Լեբեդև

Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը եվրաինտեգրման իր հայտարարած ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի հարցով։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «Այսօր մենք չենք կարող անտեսել վերջերս Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի հարցով, և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում … Read more

Երևանի ցանկությունն ափսոսանք է առաջացնում. Շոյգու

Սպառնալիքի աղբյուրից հովանավորություն գտնելու Երևանի ցանկությունն ափսոսանք է առաջացնում։ Այս մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Կան բազմաթիվ խնդիրներ, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է: Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական … Read more

ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարները բողոքարկել են Բաքվի դատարանի վճիռները

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքվի բանտում պահվող ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարները բողոքարկել են շինծու գործով դատարանի վճիռները։ Մեկնարկել է բողոքների քննությունը։ Բաքվի դատարանի կայացրած շինծու դատավճիռները բողոքարկել են՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը և այլք։ AZERTAC-ի տվյալներով՝ դատավարությունը սկսվում է այսօր, և գործը կքննվի Բաքվի վերաքննիչ դատարանում։

Ծովից ծով Հայաստան. ո՞վ ա հետ բերելու, Ծառուկյանի տղե՞ն. Նիկոլ Փաշինյան

«Շատ լավ, ծովից ծով Հայաստան. ո՞վ ա հետ բերելու, ո՞վ ա պայքարելու, Ծառուկյանի տղե՞ն: Իրենք ողջ ազգուտակով, ցեղով սահմանի պաշտպանության համար մի կրակոց չեն արձակել, բայց տասնյակ կրակոցներ են արձակել Երևանում, Աբովյանում, Առինջում, Ծաղկաձորում»,- անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ մենք գտել ենք մեր երազանքների հայրենիքը. ՀՀ-ն է մեր … Read more

Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում․ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի  անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Երբ ժողովրդին ասում եք՝ «տե՛ր կանգնեք խաղաղությանը», գոնե տեղյա՞կ եք, որ մյուս կողմից, ձեր քայլերով, այդ նույն ժողովրդին տանում եք նոր, հավանական ռազմական վտանգին ընդառաջ: Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչպես են ՔՊ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը: Ամեն օր նայեք … Read more

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «ԱԼՅԱՆՍ»-ի ընտրական ցուցակի գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ին ստացել է ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության որոշումն առ այն, որ ինքնաբացարկ են հայտնում ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։ Վարչության նիստի որոշումը ստորագրված է եղել վարչության անդամների կողմից: ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես … Read more

Երկրի ընթացքը ճիշտ համարող Հայաստանի բնակիչների թիվը հասել է 61%-ի՝ ինչպես մինչև 2020 թվականի պատերազմը

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի կողմից ուրբաթ օրը հրապարակված հարցման համաձայն ՝ հայերի մեծ մասը կարծում է, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ, և քաղաքացիների չորսից երեքը կողմ են Եվրամիությանը միանալուն։  Հարցումն անցկացվել է մայիսի 5-ից 11-ը հեռախոսազրույցի միջոցով՝ 1511 մարդու մասնակցությամբ։ Արտաքին քաղաքականություն Հայաստանի քաղաքացիների 75%-ը կողմ է երկրի անդամակցությանը Եվրամիությանը։ Հարցվածների 38%-ը նշել է, որ լիովին աջակցում … Read more

Մինչև զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսա-տեսանկարահանումը խստիվ արգելվում է. ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։ Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։ Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության»։

ՌԴ-ն ոչ միայն անվտանգային առումով հավասարակշռող ուժ է, նաև տնտեսական առումով մեր հիմնական գործընկերն է. Քոչարյան

«Այս տարածաշրջանում մի քանի հարյուր տարի մրցել են իրար հետ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է հակակշռել Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում»,- քարոզարշավի շրջանակում Վայոց Ձորի Վայք քաղաքում բնակչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Այնուհետև նա հարցադրում է անում՝ ի՞նչ պետք է անի Հայաստանի … Read more