«Շատ լավ, ծովից ծով Հայաստան. ո՞վ ա հետ բերելու, ո՞վ ա պայքարելու, Ծառուկյանի տղե՞ն: Իրենք ողջ ազգուտակով, ցեղով սահմանի պաշտպանության համար մի կրակոց չեն արձակել, բայց տասնյակ կրակոցներ են արձակել Երևանում, Աբովյանում, Առինջում, Ծաղկաձորում»,- անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մենք գտել ենք մեր երազանքների հայրենիքը. ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը: