Երևանի ցանկությունն ափսոսանք է առաջացնում. Շոյգու

Սպառնալիքի աղբյուրից հովանավորություն գտնելու Երևանի ցանկությունն ափսոսանք է առաջացնում։ Այս մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Կան բազմաթիվ խնդիրներ, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է: Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից։ Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը՝ իր երկրի և ժողովրդի ապագայի համար», – հավելել Է Շոյգուն:

Leave a comment