Մինչև զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսա-տեսանկարահանումը խստիվ արգելվում է. ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են.

«Մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։

Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։

Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության»։

Leave a comment