Վաղը Հայաստան կժամանի Մարկո Ռուբիոն Վաղը Հայաստան կժամանի Մարկո Ռուբիոն

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը կմեկնարկի ժ. 15:25-ին, որից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն: Այնուհետև Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով (ԶԼՄ-ների կողմից հարցերի հնարավորությունը՝ կախված ժամանակից):

Leave a comment