Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Ռուսաստանից ընտրակաշառքով Հայաստան ժամանած բոլոր անձինք կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին: Չախոյանը հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն խուսափել վարժական հավաքներից, կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն սոցցանցի իր էջում գրել է. «Ինչպես արդեն տեղեկացրել էի, ապամոնտաժվել է Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը, և տարածքը կվերադարձվի իր նախկին բնական տեսքին։ Այս դեպքը ևս մեկ կարևոր օրինակ է, որ շրջակա միջավայրը պետք է լինի մեր ամենօրյա հոգածության և պատասխանատվության կենտրոնում։ Յուրաքանչյուր նման քայլ խոսում է … Read more

ԵՄ-ը քայլեր է ձեռնարկում Հայաստանին ռուսական ճնշումներից պաշտպանելու համար. Politico

Եվրոպական հանձնաժողովը քայլեր է ձեռնարկում Հայաստանին ռուսական ագրեսիայից և ճնշումներից պաշտպանելու ու երկրի դիմակայունությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը (Playbook բաժինը)։ Ակտիվության այս ալիքը համընկնում է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ, որոնց արդյունքում, ըստ աղբյուրի, ակնկալվում է գործող կառավարության վերընտրվելը։ Միևնույն ժամանակ մտավախություններ կան, որ Կրեմլը կարող է փորձել միջամտել կիրակի օրը … Read more

Դժվար է լինել ԵՄ-ի և միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Դժվար է լինել ԵՄ-ի և միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը՝ պատասխանելով Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցին։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում ստեղծված պայմանները չեն կարող տարածվել ԵՄ անդամների վրա։ «Սակայն շատ դժվար է լինել Եվրամիության անդամ և միաժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ, որովհետև օրենքները, մաքսային արգելքները, ներմուծումն … Read more

Ծառուկյանը ոստիկանության ստարշինա է եղել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զոլաքարում՝ քարոզարշավի ընթացքում, հայտարարել է, որ օրենքով սահմանված կարգով այդ մարդիկ երկար պետք է նստեն՝ որպես թալանչիներ և լրտեսներ։ «Այսօր գործ ունենք լրտեսական եռագլուխ կուսակցության հետ։ Այդ մարդիկ, որ իրենց մուսկուլներն են ցույց տալիս, հանդես են գալիս որպես ուժեղ, ոչ մի ինքնուրույն բան չեն արել», — ասել է վարչապետը և հավելել, որ … Read more

ՀՀ-ն նման է ուղևորի, որը ցանկանում է հասնել «Գ» կետ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համեմատել է Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են միանալ ԵՄ-ին՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ, ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ: «Պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, չվերթի միացում։ Մի քանի ուղևոր, որոնք անցել են ստուգումների բոլոր փուլերը, սահմանային և այլն։ Նրանցից յուրաքանչյուրը, բառացիորեն ամեն մեկը, բարեխիղճ է, ունի իր … Read more

Այն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, չկա․ Էդմոն Մարուքյան

«Այն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, չկա, և կան Ադրբեջանի բոլոր առաջարկած հոդվածները, որոնք իրենք ստորագրել են և համաձայն են»,- Ավան վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ նախընտրական բանավեճի ժամանակ Արարատ Միրզոյանի խոսքին, որ Էդմոն Մարուքյանն աշխատել է խաղաղության համաձայնագրի տեքստի վրա և զարմացած է, որ նրա կուսակցությունը … Read more

ԵՄ ղեկավարությունը ագրեսիվորեն ձգտում է Ռուս ուղղափառ եկեղեցուն վտարել Հայաստանից. ՌԴ ԱՀԾ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների միջև կապերը անհամեմատ ավելի հին են, քան Եվրամիության պատմությունը, և դրանք կդիմանան իրենց ազգակցական կապը մոռացած եվրոպացիների հարձակումներին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) մամուլի ծառայությունը։ СВР-ի տվյալներով՝ ԵՄ ղեկավարությունը ագրեսիվորեն ձգտում է Ռուս ուղղափառ եկեղեցուն վտարել Հայաստանից և … Read more

Ֆասթ Բանկի հովանավորությամբ բժշկական-գիտական հանդիպում է տեղի ունեցել

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիան, Հայկական բժշկական ասոցիացիայի և Քիթ կոկորդ ականջի ու գլխի և պարանոցի վիրաբուժության ասոցիացիայի հետ համատեղ օրերս իրականացրել են գիտական հանդիպում։ Ոլորտի առաջատար մասնագետները քննարկել են աշխարհում լայն տարածում գտած առողջապահական խնդիրները՝ անդրադառնալով ալերգիկ հիվանդություններին, իմունային համակարգի խանգարումներին և դրանց դրսևորումներին շնչառական համակարգի վրա: Հանդիպմանը փորձագետները ներկայացրել են ալերգիաների … Read more

Իմ նպատակը միշտ նույնն է եղել՝ բարգավաճ Հայաստան և արժանապատիվ կյանք մեր բոլորի համար․ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավի մարզային վերջին հանդիպումները Արարատի մարզի Մասիս, Արտաշատ և Արարատ համայնքներում էին։ «Այս ընթացքում հնարավորություն ունեցա հանդիպելու և անմիջականորեն շփվելու հազարավոր մեր հայրենակիցների հետ, այցելեցի Հայաստանի տարբեր համայնքներ՝ մեծ ու փոքր, մոտ ու հեռավոր, սահմանամերձ ու կենտրոնական։ Մարդկանց ջերմ վերաբերմունքն ու աջակցությունն ինձ համար ամենամեծ գնահատականն է։ Դա տարիների ընթացքում ձևավորված … Read more