Արտասահման արդեն մի քանի բիզնես պատվիրակություններ են մեկնել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ընթացքում ասել է, որ արտասահման արդեն մի քանի բիզնես պատվիրակություններ են մեկնել։ Ըստ նրա, այն դեպքերում, երբ կա անարդարություն, այդ դեպքերում իրենք աջակցության ծրագրեր կանեն։ «Որպեսզի այն, ինչ պետք է արտահանվեր, բայց չի արտահանվել, մենք սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսությունում տուժողներ չլինեն»,-ասել է նա։ Նա շնորհակալություն է հայտնել … Read more

Պատերազմող տղա էիր, գոնե մի 5 օր Ջերմուկում պատերազմեիր․ Սամվել Կարապետյան

«Ընտրական պայքարն այս մարդը վերածել է պատերազմի, բացարձակ, անխիղճ պատերազմի»,- տավուշցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Պատերազմող տղա էիր՝ գոնե մի 5 օր Ջերմուկում պատերազմեիր, Արցախում պատերազմեիր։ Հիմա ինքը պատերազմում է մեր ժողովրդի դեմ։ Ով հասկանում է նրա արածները, դեմ է դրանց»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով․ «Սա ընդամենն ընտրական պայքար … Read more

«Արարատցեմենտ»-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 20-ին տեղեկացրել էր «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած մի շարք խախտումների մասին: Պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակներում իրականացված ուսումնասիրության շրջանակներում, բացի նախորդիվ նշված խախտումներից, պարզվել է նաև, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ-ն, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, … Read more

Ալեքսան Ալեքսանյանը ձերբակալվել է նյութապես շահագրգռելու և փողերի լվացման դեպքով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն 2025 թվականի սեպտեմբերի 9-ից հանդիսանալով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար, Ս.Կ.-ի աջակիցների, … Read more

Ինքը թվաբանությունից շատ հեռու է. Ռոբերտ Քոչարյան

Նոյեմբերյանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Այն, ինչ պետք է արտահանվեր, բայց չի արտահանվել, մենք սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսությունում տուժողներ չլինեն» հայտարարությանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Իմ պատկերացմամբ՝ ինքը թվաբանությունից շատ հեռու է ու չի տիրապետում՝ գյուղարտադրանքի ինչ ծավալի արտահանումներ են գնում ՌԴ: ՀՀ-ն ոչ այդ փողն ունի, ոչ … Read more

Ռուսաստանից ընտրակաշառքով եկողներն արդեն ձերբակալվում են. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած վերջին բացահայտումներին: Համաձայն դրանցից մեկի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստան տեղափոխելու մասին պայմանավորվածություններ են եղել, կա ձերբակալված: «Ռուսաստանից ընտրակաշառքով եկողներն արդեն ձերբակալվում են և առաջիկա 7 տարիները … Read more

«Բոլորին դեմ եմ»-ը «գործ կարելու» ակցիա է իրականացնում

«Բոլորին դեմ եմ»-ը Գլխավոր դատախազության դիմաց «գործ կարելու» ակցիա է իրականացնում: «Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որնց նկատմամբ գործերը տարբեր կերպ կարվել են, սկսած նրանից, որ կեղծվել են ապացույցներ, մոնտաժվել են կամ կարվել են ինչ-որ բաներ։ Բայց կցանկանայինք այսօրվա ակցիան կենտրոնանար Արթուր Օսիպյանի վրա։ Մենք խիստ անարդար ենք համարում նրա ձերբակալումը»,- նշել է կուսակցության անդամ Սպարտակ Կյուրեղյանը։

«Եթե» չկա, մենք հաղթելու ենք. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով սպասվող ընտրություններում իրենց շանսերի մասին՝ ասել է. «Մենք հաղթելու ենք. թե ինչքան կհավաքենք, այդքան կարևոր չի»: Հարցին՝ կհեռանա՞ք քաղաքականությունից, եթե չհաղթեք, նշել է. ««Եթե» չկա, մենք հաղթելու ենք»:

Շպագատը մի քիչ վտանգավոր է, հատկապես եթե վարժված չես․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նախընտրական հանդիպմանն անդրադարձել է ՌԴ արտահանվող գյուղարտադրանքի նկատմամբ սահմանափակումներին։ «Սրանք արկածախնդիր են։ 2018-20 թթ. արեցին ամեն ինչ, որ հրահրեն պատերազմ, և պարտվեցին այդ պատերազմում։ Հիմա անում են ամեն ինչ, որ մեր գյուղատնտեսությունն ունենա լրջագույն պրոբլեմներ»,- ասել է նա։ Ըստ Քոչարյանի՝ երկրի տնտեսական և արտաքին քաղաքականությունը չեն կարող տարբեր ուղղություններով ընթանալ. «Հայտնվելու է … Read more