Երկրորդ տարին անընդմեջ Վանաձորի կենտրոնական հրապարակը վերածվել էր սպորտային մեծ հարթակի․ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը համախմբել էր ավելի քան 600 վազորդի՝ Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից։
Այս տարի կիսամարաթոնի գլխավոր հովանավորներն են Իդրամն ու IDBank-ը, որոնք «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում աջակցում են միջոցառման իրականացմանը։ Կիսամարաթոնից ստացված միջոցներն ուղղվելու են «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանն աջակցելու համար։
Կիսամարաթոնի մեկնարկն ազդարարվել է փոքրիկ վազորդների պայքարով, ովքեր հաղթահարել են 1կմ վազքատարածությունը։ Վանաձորում փոքրիկ վազորդներին միացել է նաև Ջունիորը՝ ոգեշնչելու փոքրիկներին և դառնալու նրանց առաջին մեծ հաղթանակների անբաժան մասը։ Մրցույթի ավարտին փոքրիկ հաղթողները Idram Junior-ի կողմից արժանացան հատուկ պարգևների։
Փոքրիկներից հետո հերթը մեծահասակներինն էր․ նրանք իրենց ուժերը փորձեցին 5կմ, 10կմ և 21կմ վազքատարածություններում։ Կիզիչ արևի տակ ընթացած լարված պայքարի արդյունքում լավագույնները Իդրամի և IDBank-ի կողմից արժանացան դրամական պարգևների՝ idcoin-ների տեսքով։
IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Իդրամի և IDBank-ի սոցիալական պատասխանատվության ուղղություններում շատ կարևոր տեղ ունեն կրթությունը և համայնքներին աջակցությունը։
«Այս մարաթոնին միանալով՝ Իդրամն ու IDBank-ը միավորում են միանգամից երեք ուղղություն՝ խրախուսել առողջ ապրելակերպը, աջակցել համայնքների զարգացմանն ու կրթությանը։ Մարաթոնից ստացված ողջ հասույթը հատկացվելու է կլինիկական դեղագիտության զարգացմանն ու ապագա մասնագետներին կրթաթոշակների տրամադրմանը»,- նշեցլ է Տաթևիկ Վարդևանյանը։
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը բարձր է գնահատել ընկերությունների հետ ձևավորված համագործակցությունը։
«Կարծում եմ՝ Իդրամի և IDBank-ի հետ իրականացնում ենք շատ կարևոր գործունեություն, որի ազդեցությունը մեր քաղաքի վրա, վստահ եմ, տեսնելու ենք տարիներ անց»,- ասաց Սարգիս Մելիքսեթյանը։
ԱյԴի Բանկ եվ Իդրամ ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: