https://arm.sputniknews.ru/20260826/hhn-voreve-qajl-chi-anum-rdi-het-haraberutjunnery-vattaracnelu-hamar-rubinjan-106134245.html
ՀՀ–ն որևէ քայլ չի անում ՌԴ–ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. Ռուբինյան
ՀՀ–ն որևէ քայլ չի անում ՌԴ–ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. Ռուբինյան
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահն անդրադարձավ նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի` ՀԱՊԿ–ի մասին հայտարարությանը։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T11:58+0400
2026-08-26T11:58+0400
2026-08-26T11:58+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
տեսանյութեր
տեսանյութ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
ռուբեն ռուբինյան
հայաստան և հապկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106133824_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2a07625710406ec93704b4eadd51dee6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանը որևէ քայլ չի անում ՌԴ–ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը։Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։ Վոլոդինը, ոնդրադառնալով այս հայտարարությանը, Հայաստանին կոչ է արել դադարեցնել «կեղծավոր ու ցինիկ» քաղաքականությունը և հստակ կողմնորոշվել Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։Ինչ վերաբերում է ԵՄ անդամի թեկնածու դառնալու դիմումին, նրա խոսքով` հենց ԵԱՏՄ գործընկերներն են ամեն կերպ ջանում, որ մենք դա անենք մի պարզ պատճառով` նրանք անընդհատ ասում են, որ պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ դա հնարավոր կլինի, եթե այդ հարցը ձևակերպված լինի և այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն։«Այսինքն, հնարավոր չէ ուղղակի հանրաքվե անել` ուզո՞ւմ եք լինել Եմ անդամ, եթե դրա հարակից գործողություններն արված չեն։ Հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ դիմենք ԵՄ անդամակցության համար, ստանանք պատասխան արձագանք, համապատասխան դրական արձագանք, ժամանակային շրջանակների վերաբերյալ քայլերի ավելի հստակություն, այդ ժամանակ հնարավոր կլինի անցկացնել հանրաքվե»,– նշեց Ռուբինյանը։Նա անդրադարձավ նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, որ Հայաստանն ազատ է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե Երևանն այլևս նպատակահարմար չի համարում իր անդամակցությունն այդ կառույցին: «Մենք այսպես թե այնպես գիտեինք, որ Երևանն ազատ է իր ընտրության հարցում, և այսուհետ Երևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության իրականացման հարցում»,– հայտարարեց ԱԺ նախագահը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106133824_215:0:1655:1080_1920x0_80_0_0_dfdaff9e285eb28eaff0fc2da88fdfb0.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տեսանյութեր, տեսանյութ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ռուբեն ռուբինյան, видео, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տեսանյութեր, տեսանյութ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ռուբեն ռուբինյան, видео, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ԱԺ նախագահն անդրադարձավ նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի` ՀԱՊԿ–ի մասին հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանը որևէ քայլ չի անում ՌԴ–ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը։
«Ընդհակառակը, մենք ամեն ինչ արել ենք ու շարունակում ենք անել բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ ունենալու համար։ Այս կոնտեքստում հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառվող անտեղի և անարդարացի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ Ռուսաստան–Հայաստան հարաբերությունների ոգուն, ո՛չ էլ, առավել ևս, ԵԱՏՄ կանոններին, քանի որ այս միության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է և անմաքս, իսկ հիմա մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է ԵՄ անդամի թեկնածու դառնալու դիմումին, նրա խոսքով` հենց ԵԱՏՄ գործընկերներն են ամեն կերպ ջանում, որ մենք դա անենք մի պարզ պատճառով` նրանք անընդհատ ասում են, որ պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ դա հնարավոր կլինի, եթե այդ հարցը ձևակերպված լինի և այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն։
«Այսինքն, հնարավոր չէ ուղղակի հանրաքվե անել` ուզո՞ւմ եք լինել Եմ անդամ, եթե դրա հարակից գործողություններն արված չեն։ Հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ դիմենք ԵՄ անդամակցության համար, ստանանք պատասխան արձագանք, համապատասխան դրական արձագանք, ժամանակային շրջանակների վերաբերյալ քայլերի ավելի հստակություն, այդ ժամանակ հնարավոր կլինի անցկացնել հանրաքվե»,– նշեց Ռուբինյանը։
Նա անդրադարձավ նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, որ Հայաստանն ազատ է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե Երևանն այլևս նպատակահարմար չի համարում իր անդամակցությունն այդ կառույցին:
«Մենք այսպես թե այնպես գիտեինք, որ Երևանն ազատ է իր ընտրության հարցում, և այսուհետ Երևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության իրականացման հարցում»,– հայտարարեց ԱԺ նախագահը։