50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքով վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ. այս մասին Radar Armenia-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ ՀՀ մի շարք մարզերում խուզարկություններ են ընթանում «Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում։

«Ուժեղ Հայաստան»-ի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի նկատմաբ կիրառվել է կալանք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառվել է կալանք՝ 2 ամիս ժամկետով. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։ Հիշեցնենք՝ օրեր առաջ բացահայտվել էր բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք. «Ուժեղ Հայաստանի» համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր։

Քոչարյանն ինքնուրույն չի մտել քաղաքականության մեջ. Փաշինյան

«Քոչարյանն ինքնուրույն չի մտել քաղաքականության մեջ․ բացահայտվել է դեռ 2023-ին նրա խնդրանք-աղերսանքը՝ ուղղված օտար երկրին, որ՝ ինձ մտցրել եք քաղաքականություն, հիմա խնդրում եմ՝ դուրս հանեք։ Ինքը էսօր քաղաքականությամբ զբաղվում ա, որովհետև իրեն թույլ չեն տալիս՝ քաղաքականությունից դուրս գա»,- Ծովակում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ «Եվ, այո՛, ինքը … Read more

Ո՞վ է նախաձեռնել այդ սրբապղծությունը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Հայ առաքելական եկեղեցու Ստավրոպոլի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը Եսենտուկիի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում օծել է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի կրկնօրինակը։ Ո՞վ է նախաձեռնել այդ սրբապղծությունը։ Մայր աթո՞ռը, թե՞ Ռուսաստանի հայերի միությունը։ Ստեփանակերտի «քաղէլիտան» տեղյա՞կ … Read more

Մենք փակել ենք կոնֆլիկտի էջը. վարչապետ Մենք փակել ենք կոնֆլիկտի էջը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գեղարքունիքում ընթացող քարոզարշավի ընթացքում խոսելով ընդդիմության հայտարարություների մասին ասել է, որ 2020թ․-ին լրտեսական առաքելություն էին կատարում՝ ներդնելով միջանցքի թեման, նույն ձևով այսօր լրտեսական առաքելություն են կատարում՝ ներմուծելով 300 հազար ադրբեջանցիների թեման։ «2021 թվականին ի՞նչ էր ասում ընդդիմությունը: Ընդդիմությունն ասում էր՝ Սևանը տվել են, 2021 թվի նախընտրական քարոզարշավին, ասում էին՝ եթե ՔՊ-ի օգտին … Read more

2 տարբեր ուղղություններով ռազմական արտադրանք են վաճառել. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական զենքերի արտադրության ցուցադրության ընթացքում ասել է, որ ընթացքում կամփոփվեն առաջին եռամյա պայմանագրերի աշխատանքները, ինչպես նաև այդ պահի դրությամբ արդեն իսկ ռազմական արտադրանք արտահանած կլինեն։ «Մայիսին մենք 3 ռազմարդյունաբերական ընկերություններ՝ 2 տարբեր ուղղություններով ռազմական արտադրանք են վաճառել, որը առաջին նախապայմանն էր, որ ցուցահանդես անցկացնենք։ 2023–2025 թթ. այսպես կոչված եռամյա ծրագիրը կառավարության … Read more

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի պատվիրակությունը կդիտարկի ՀՀ խորհրդարանական ընտրությունները

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) դիտորդների պատվիրակությունը հունիսի 3-ից 8-ը կլինի Հայաստանում՝ դիտարկելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին նշված է կազմակերպության տարածած համապատասխան հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ազգային ժողովրդավարության հիմնադրամի (NED) նախագահ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Պիտեր Ռոսքամի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կժամանի Երևան՝ միանալու IRI-ի երկարաժամկետ դիտորդներին և հանդիպելու շահագրգիռ կողմերի … Read more

Ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ ՌԴ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ «ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք», – շեշտել է վարչապետը։ Նա հավելել է, որ չեն գործելու ՌԴ շահերի դեմ, բայց նաև չեն գործելու Հայաստանի շահերի դեմ։

Հայաստանը դարձել է ազատության կղզյակ. Սաակաշվիլի

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուղերձ է հղել Հայաստանի քաղաքացիներին: Սաակաշվիլիի խոսքով՝ վերջին տարիներին տարածաշրջանում պատկերը փոխվել է Թբիլիսիում «դիկտատուրայի աղետալի հաստատման» պատճառով, մինչդեռ Հայաստանը վերածվել է մի վայրի, որին շատ վրացիներ նախանձով են նայում: «Դուք հասնում եք մի բանի, ինչը մենք նույնպես կցանկանայինք տեսնել Վրաստանում. դուք ազատվում եք ռուսական լծից: … Read more

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: «Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը: Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ»,-շեշտել է նա։