https://arm.sputniknews.ru/20260826/qkn-hastatum-e-7-zinvvorneri-vraerti-depqvov-2rdn-andzn-e-dzerbakalvel-106137717.html
ՔԿ–ն հաստատում է` 7 զինվորների վրաերթի դեպքով 2–րդն անձն է ձերբակալվել
ՔԿ–ն հաստատում է` 7 զինվորների վրաերթի դեպքով 2–րդն անձն է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Ձերբակալվածի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել իշխանությունը չարաշահելու հոդվածով։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T13:37+0400
2026-08-26T13:37+0400
2026-08-26T13:37+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
զինծառայող
վրաերթ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_a2789c60f7fdbeee029d746652340c8b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է, որ Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվորի վրաերթի ենթարկելու դեպքով 2–րդ անձն է ձերբակալվել։ArmLur-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը. զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել, որը բանակային կանոնակարգում սահմանված չէ որպես պատիժ։Հիշեցնենք` օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի էր ենթարկել 7 զինծառայողի, որոնցից մեկը` Սուրեն Վարդանյանը, մահացել էր, մյուսները տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ (նրանց կյանքին վտանգ չի սպառնում)։Բեռնատարի վարորդը, որը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, նույնպես ձերբակալվել է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_bc058b7bdab7f0c37043ba6e3ff2f7d3.jpg.webp
հայաստան, հհ քննչական կոմիտե, զինծառայող, վրաերթ, ձերբակալություն
հայաստան, հհ քննչական կոմիտե, զինծառայող, վրաերթ, ձերբակալություն
Ձերբակալվածի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել իշխանությունը չարաշահելու հոդվածով։